Berliner Zeitung պարբերականի փոխանցմամբ՝ Բեռլինի Վեդդինգ թաղամասում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով չորս մարդ վիրավորվել է: Գրում է Gazeta.ru-ն։
Դեպքի վայրում ոստիկանությունը լայնածավալ գործողություն է իրականացնում: Իրավապահ մարմինների աշխատակիցներին օգնում են հրշեջները:
Հրշեջ ծառայության տվյալներով՝ երեք տղամարդ և մեկ կին հրազենային վնասվածքներ են ստացել: Առաջնային բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Միջադեպի նախապատմությունը դեռևս անհայտ է:
Ավելի վաղ Գերմանիայի Վյուրցբուրգ քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել էր մարդկանց վրա: Հարձակվողը դանակահարել էր երեք մարդու, վեցին՝ վիրավորվել: