Օգոստոսի 2-ին Հայաստանի 8-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովն իր առաջին նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին
Առաջին նիստին ներկա են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
Նիստն անցկացվում է Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովի ժամանակավոր նախագահությամբ:
Խորհրդարանականները կանգնած լսեցին հանրապետության օրհներգը եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ միասին կարդացին «Հայր մեր» աղոթքը:
Հարկ է նշել, որ ընդդիմության ներկայացուցիչները խորհրդարանի նիստին եկել էին սպիտակ շապիկներով, որոնց վրա իրենց ընկերների սեւ-սպիտակ լուսանկարներն են՝ «քաղբանտարկյալներ» գրությամբ: