f

Անկախ

Եթե մեկն ասում է՝ պատգամավորին առանց ԱԺ համաձայնության կարող են կալանավորեն, թող իրավաբանությունից չխոսա. Վարդևանյան


Ես մեծ ցավ եմ ապրում, որ Վլադիմիր Վարդանյանը քաջ գիտակցելով Սահմանադրության 96-րդ հոդվածը, որը պատահական չէ, որ որեւէ բացառություն չի նախատեսում որեւէ այլ մեխանիզմով պատգամավոր անձեռնմխելիություն հաղթահարելու, խոսում է նրա մասին, որ կարող է մի դատախազ, մի դատավոր շրջանցել ՀՀ Սահմանադրությունը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով նրան, որ իրենց դաշինքից ընտրված երկու պատգամավորները՝ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սահակյանը կալանավորված են:

«Եթե նման նախադեպ ստեղծվում է, հնարավոր է վաղը ձեզնից յուրաքանչյուրը չլինի ԱԺ նիստերի դահլիճում եւ առանց անձեռնմխելիության հաղթահարման լինի կալանավորված: Ես ուզում եմ, որ ֆիքսենք, որ մեր գործընկերները՝ պարոն Զաքարյանը, պարոն Սարգսյանը ոչ թե բացակայում եմ, այլ պատանդի կարգավիճակում են; Էդ մարդիկ ուզում են գալ նիստին ներկա գտնվել, բայց իրենց թույլ չեն տալիս՝ մեր սեղաններին դրված Սահմանադրությունը ոչ թե խախտելով, այլ տրորելով: Եթե ինչ-որ մեկը կա, որ կարող է ասել՝ պատգամավորին առանց ԱԺ համաձայնության կարող են կալանավորեն, թող ընդհանրապես իրավաբանությունից չխոսա»,-ասաց Վարդեւանյանը:

Ի պատասխան ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց. «Ես շատ լավ ծանոթ եմ Սահմանադրության 96-րդ հոդվածին: Այո, որեւէ պետական մարմին չի կարող վերազանցել իր լիազորությունները: Խնդրում եմ հարգանով վերաբերվել դատարանների որոշումներին, ոչ թե միայն այն դեպքերում երբ դատարանի որոշումը ձեռնտու է կամ հաճելի է ձեզ: 96-րդ հոդվածը վերաբերում է պատգամավորին իր լիազորությունների ժամկետում եւ  եւ դրանից հետո: Սակայն քրեական հետապնդումը հարուցվել է մինչեւ պատգամավորական մանդատ ստանալը եւ անձեռնմխելիությունը հաղթահարվել է ԿԸՀ-ի կողմից: Եթե դուք այդուհանդերձ, որեւէ այլ ընթացակարգով պետք է շարժվի ԱԺ-ն, ապա դա ոչ թե ԱԺ-ում քննարկվելիք հարց է, այլ հետագայում արդարադատության համապատասխանմարմնում, որովհետեւ ԱԺ-ն չի կարող լինել համ օրենսդիր մարմին, համ դատական: Ես առաջարկում եմ եւ եւս մեկ անգամ կոչ եմ անում չանդրադառնալ մեկս մյուսի գրագիտությանը: Սա հորդոր է եւ պահանջ: Առաջարկում եմ վերադառնալ կառուցողական հուն, փորձել ձեւավորել ԱԺ մարմինները և ի վերջո, չմոռանալ, որ ՀՀ քաղաքացին մեզ այստեղ է ուղարկել, որ կարողանանք աշխատել, ոչ թե փորձենք փոխադարձ մեղադրանքներով գնալ առաջ»:

Արամ Վարդևանյան

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին