Ըստ Դոնթի բանաձեւի, Ազգային ժողովի 12 հանձնաժողովներից երեքի նախագահի պաշտոնները վերապահվում են ընդդիմությանը, մասնավորապես, 3-րդ եւ 6-րդ ընտրությունը մերն է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրության հարցին:
«Ըստ էության, մի տեղ մեր քվոտայից «Պատիվ ունեմ» դաշինքի համար կարող ենք առանձնացնել: Մենք չգիտենք, թե իշխանություններն առաջին երկուսը որ հանձնաժողովները կվերցնեն, 3-րդը մենք կորոշենք, թե մնացածից որն ենք վերցնում»,-ասաց նա:
Ռուստամյանը հավելեց, որ ոչ մի ներքին պայմանավորվածություն իշխանության հետ այս հարցում չի լինելու. «Ամեն ինչ լինելու է հրապարակային, բոլորի աչքի առաջ»: