f

Անկախ

Օրբելյանին տեղեկացրել են, որ նա այլևս չի կարող աշխատել տնօրեն․՛՛Հրապարակ՛՛


Օգոստոսի 3-ին (այսօր) լրանում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանի պաշտոնավարման ժամկետը: Ինչպես տեղեկացանք, թատրոնում արդեն տնօրենի եւ գեղղեկավարի պաշտոնների համար տարբեր անուններ են շրջանառվում, որոնց մեջ Էդուարդ Թոփչյանի, Կարեն Դուրգարյանի, Հասմիկ Պապյանի, թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանի, անգամ Արա Խզմալյանի եւ նրա կնոջ անուններն են, բայց թատրոնի ստեղծագործական կազմը, մասնավորապես` մեներգիչները շատ են ցանկանում գեղղեկավարի պաշտոնում տեսնել Բարսեղ Թումանյանին, ով կկարողանա իր կապերով եւ հեղինակությամբ թատրոնը ոտքի հանել: Ի դեպ, Բ. Թումանյանը մեկ ամիս է՝ արդեն Հայաստանում է:  

Ինչ վերաբերում է Կոնստանտին Օրբելյանին, ապա դեռ մեկուկես ամիս առաջ, երբ Օրբելյանը նշանակվեց Նյու Յորքի օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, արդեն հասկանալի էր, որ Հայաստան վերադառնալու մտադրություն չունի, թեպետ այդ ժամանակ մեզ հետ զրույցում Օրբելյանն այդ հարցը թողեց օդում առկախված՝ նշելով, որ հայրենիքում իր աշխատանքը շարունակելու հարցը քննարկումների որոշակի փուլ է ենթադրում: Ավելին` նա միաժամանակ նկատել էր, որ միջազգային պրակտիկայում շատ ընդունված տարբերակ է ստեղծագործական ոլորտում աշխատանքի համատեղումը։ «Թե ինչ ընթացք կլինի այս դեպքում, ցույց կտան ժամանակը եւ ոլորտի պատասխանատուների մոտեցումը»,- նշել էր նա: 

Ժամանակը եւ ոլորտի պատասխանատուների մոտեցումը ցույց տվեցին, որ չեն պատրաստվում շարունակել աշխատել Օրբելյանի հետ: Մեզ հետ զրույցում օպերային թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանը նշեց, որ Օրբելյանն արդեն ծանուցում է ստացել, քանի որ տարիքը թույլ չի տալիս այլեւս ՊՈԱԿ-ի տնօրեն աշխատել. «Նա արդեն ծանուցվել է, որ այլեւս չի շարունակելու իր պարտականությունները տնօրենի պաշտոնում»: Թե թատրոնում այս պահին ինչ տրամադրություններ կան, ում կուզեն տեսնել այդ պաշտոնում, ասաց. «Թատրոնում նորմալ աշխատանքային մթնոլորտ է, մարդիկ պատրաստվում են գնալ արձակուրդի, արդեն փակել ենք թատերաշրջանը»: 

Ինչ վերաբերում է շրջանառվող անուններին եւ այն հարցին, որ ստեղծագործական կազմը Բարսեղ Թումանյանին է ուզում տեսնել գեղղեկավարի պաշտոնում, Կիրակոսյանն ասաց. «Ես դեռ ոչ մի տեղեկություն չունեմ եւ ոչինչ չեմ կարող ասել այս թեմայով»: Ինչ վերաբերում է իր հնարավոր առաջադրվելուն, թատրոնի փոխտնօրենը կրկին խուսափեց պատասխանից` նշելով, որ ոչինչ չի կարող ասել: Պարզ է միայն այն, որ, ընթացակարգի համաձայն, օգոստոսի 3-ից հետո ԿԳՄՍ նախարարությունը թատրոնի տնօրենի նոր ԺՊ կնշանակի, որից հետո` 6 ամսվա ընթացքում, տեղի կունենա մրցույթ` տնօրենի թափուր տեղի համար:     

Կոնստանտին Օրբելյանը, որը համավարակից առաջ մեկնեց Հայաստանից ու այդպես էլ չվերադարձավ օպերային թատրոն, արդեն ազատել է իր աշխատասենյակը: Մեր աղբյուրները փոխանցեցին, որ 20-25 օր առաջ տեսել են, թե ինչպես են նրա վստահված անձինք Օրբելյանին պատկանող նկարները, գրքերը եւ այլ իրեր հանում աշխատասենյակից:

 

Կոնստանտին Օրբելյան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին