f

Անկախ

Մուրճը պետք է ոչ թե քաղաքական հակառակորդների գլուխները ջարդել սպառնալու համար, այլ անտարբերության ու դեգրադացիայի պատերը կոտրելու համար


Անկեղծ ասած ես արդեն չեմ հասկանում, իմաստ ունի՞ արդյոք խոսելը, որևէ բան բացատրելը, որևէ բան ապացուցելը։

Ի՞նչ պետք է պատմես, բացատրես, ապացուցես Գեղարքունիքի այն բնակիչներին, որոնց համար արդեն 3 ամիս իրենց գլխավերևում դիրքավորված թշնամին սպառնալիք չէ։ Որոնց համար այդ ամենի մեղավորն ինչ-որ առեղծվածային կերպարներ են։

Ի՞նչ պետք է պատմես, բացատրես, ապացուցես Երասխի բնակչին, ով, թշնամու կրակոցների ներքո, ասում է "մենք բոլորս նիկոլ ենք"։

Ռազմագերիների ու անհետ կորածների ծնողներին ամիսներ շարունակ այս իշխանությունները պահում են պատանդի կարգավիճակում ու նրանք լուռ են։ Ամիսներ շարունակ նրանց ասում են, որ եթե հանկարծ մեզ զրկեն իշխանությունից, ձեր երեխաներին տեղում կսպանեն։ Մինչև ընտրություններն էլ նրանց ասում էին, որ եթե հանկարծ սրանք չվերընտրվեն, ապա իրենց երեխաների վերադարձի մասին կարող են մոռանալ։

Այսօր նույն իշխանության ղեկավարը ռազմագերիների ու անհետ կորածների ծնողներին լկտիաբար ասում է "ձեր երեխեքի դիմաց Սևանն ու Երևանն են ուզում, հիմա ի՞նչ, տա՞նք"։

Ահա այսպես է շանտաժի ենթարկում նույն այն կեղտը, որն ընտրություններից առաջ էլ շանտաժով ստիպում էր իրեն ընտրել։

Իսկ գերությունից վերադարձածների մեջ կան տղաներ, ովքեր փաստում են, որ սրանք ադրբեջանի իշխանությունների խամաճիկներն են։ Տղաներին բաքվում ասել են "աղոթեք, որ ընդդիմությունը չհաղթի։ Եթե ձեր նիկոլը պարտվեց, ձեզ բոլորիդ ստեղ սպանելու ենք"

Ու այս մարդիկ դեռ լուռ են, դեռ պատանդի կարգավիճակում են։

Դեռ 2 ամիս առաջ էի կանխատեսել, որ սրանք գնալու են գերիների դիմաց Սյունիք, գերիների դիմաց Գեղարքունիք, գերիների դիմաց Տավուշ գործարքին։

Հիշում ե՞ք, այս զզվելին վերջերս բառացիորեն ասել էր "Սյունիքում հիմա մեծացել է մի սերունդ, որը չգիտի, որ այնտեղ ադրբեջան է եղել"։ Ու այսքանից հետո Սյունիքում նա ձայներ է ստացել, նրան ընտրել են սյունեցիներ։

Ո՞վ է մեղավոր։ Մեր հասարակությունը 1 օրում, 1 ամսում, 1 տարում, կամ 3 տարում դարձա՞վ այսպիսին։ Ոչ, սիրելիներս, հնարավոր չէ այսպիսի կարճ ժամանակահատվածում այսպես դեգրադացնել ողջ հասարակությունը։ Սա տասնամյակների "բառդակի" արդյունք է։ Ու ամենա ցավալին այն է, որ թե նրանք, ով պատասխանատու է եղել ժամանակին, թե նրանք, ով հիմա է պատասխանատու, գտել են բանալին՝ ամեն ինչ բարդել ժողովրդի վրա։

Հուսահատվելն իմը չէ, չեմ հուսահատվում ու շարունակում եմ թակել այդ անտարբերության, այդ ապատիայի պատը։

Մուրճը պետք է ոչ թե քաղաքական հակառակորդների գլուխները ջարդել սպառնալու համար, այլ անտարբերության ու դեգրադացիայի պատերը կոտրելու համար։ Մի օր կառողջացնենք մեր հասարակությունը։

Արեգ Բարսեղյան ՖԲ Գրառում

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին