Հուլիսի 30-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները բնապահպանական ոլորտի իրավախախտումների նախականխման և բացահայտման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում Դսեղ գյուղի հանդամասերից մեկում հայտնաբերել են ծառերի կոճղեր և շուրջ 5 խմ կաղնու և բոխու փայտանյութ: Նույն տեղանքում հայտնաբերվել է նաև Դսեղ գյուղում բնակվող մի երիտասարդ, որը փայտանյութը բենզասղոցով մանրացնում էր։ Նա ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ ծառերն ինքն է ապօրինի հատել։ Հայտնաբերված փայտանյութը հանձնվել է Թումանյանի անտառտնտեսության Դսեղի անտառպետությանը: Բենզասղոցը վերցվել է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Դեպքի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ապօրինի ծառահատում Դսեղի անտառպետության տարածքում. Թումանյանի բաժնի ոստիկանների բացահայտումը
Կարդացեք նաև
- Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
- ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
- 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է