f

Անկախ

Ձեր ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքում մենք կամաց-կամաց վերածվում ենք փոքրիկ բռնապետության․ Աղվան Վարդանյան


30 տարի ԱԺ-ում լրագրողները ազատ գործելու և աշխատելու հնարավորություն են ունեցել ձեր սիրած կամ չսիրած բոլոր իշխանությունների ժամանակ։ Այսօր դուք սահմանափակել եք նրանց գործունեությունը և պատրաստվում եք էլ ավելի սահմանափակել։ Արդյոք սա չի նշանակում, որ  ձեր սկիզբուքնները և գործը հակասում են միմյանց և երեսպաշտական են։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում ասաց « Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ հարց ուղղելով ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հակոբ Արշակյանին՝ հաշվի առնելով վերջինիս լրագրողական գործունեությունը։

Պատասխանելով Աղվան Վարդանյանի դիտարկմանը՝ Արշակյանը նշեց․«Այն փոփոխությունները, որոնք  այժմ կատարվում են լրագրողների աշխատանքի հետ կապված,  ոչ թե սահմանափակումների գործողություններ են,  այլ ինստիտուցիոնալ վերափոխումների գործողություններ։ Մեզանից յուրաքանչյուրը միշտ ազատ է լինելու շփվել լրագրողների հետ։ Ես այդ գործողությունները չէի համարի սահմանափակում»։

Արձագանքելով Արշակյանի ելույթին՝ Վարդանյան ասաց, որ իրեն հետաքրքիր է՝ արդյոք բոլոր ինստիտուցիոնալ բարեփոխումները նույն հետևա՞նքն են ունալու և արդյոք այս փոփոխությունները նախաձեռնելիս քննարկում ունեցել են լրագրողների հետ։

Անդրադառնալով նաև Ռուբեն Ռուբինյանի ելույթին՝ Վարդանյանը նշեց․ «Այդ երիտասարդ թեկնածուն ասաց, որ ինքը հետազոտել է Թուրքիայում հասարակական կազմակերպությունների դերը ժողովրդավարության գործընթացում։ Թուրքիան կարծեմ ժողովրդավարական երկիր չի դարձել, եթե չփորձեք հակառակն ապացուցել։  ՀՀ ում որոշ ՀԿ-ների գործունեության և ձեր ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքում մենք կամաց -կամաց վերածվում ենք փոքրիկ բռնապետության։

Վարդանյանի դիտարկամանը Արշակյանը արձագանքեց՝ նշելով․

«Ես մարդկանց գործունեությունից դատելով եմ  որակումներ տալիս, այլ ոչ թե տարիքից ելնելով։ Ես կարծում են, որ ի դեմս Ռուբեն Ռուբինյանի, մենք ունենք  հասուն քաղաքական գործիչ։ 

Կխնդրեմ որակումները անենք ըստ բովանդակության, այլ ոչ թե ըստ տարիքի։ Ինչ վերաբերում է ժողովրդավարական գործընթացներին՝ միջազգային հանրությունը  տվել է գնահատական թե՛ ընտրություններին և թե՛ ինստիտուցիոնալ բարեփոխումներին, և այդ գնահատականներում ես երբևէ չեմ տեսել մի գնահատական, որը աղերս կունենա ձեր ներկայացրած պատկերացումների հետ»։

Աղվան Վարդանյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին