f

Անկախ

Փոփոխություն է կատարվել Վրաստանի տարածք բեռնատարների մուտքի կանոններում


Վրաստանի ֆինանսների նախարարությունը փոփոխություն է կատարել Վրաստանի տարածք բեռնատարների մուտքի կանոններում: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

«Ուշադրություն‼Բեռնափոխադրումների վերաբերյալ‼

Վրաստանի տարածք բեռնատարների մուտքի կանոնների վերաբերյալ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հայտարարությունը

Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային անցակետերում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող վարորդների նկատմամբ վերահսկողությունը, ովքեր վերջին 14 օրերի ընթացքում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներում (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Հարավային Կորեա, Իտալիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա): Մասնավորապես, բեռնատարի՝ օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող վարորդը, ով նախքան Վրաստանի սահման ժամանելը եղել է ռիսկի բարձր մակարդակ ունեցող երկրում, համաձայն «Կառավարության № 164 որոշման», անցնում է հետևյալ ընթացակարգերով․

Վրաստան տարածքով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը, որի վարորդը Վրաստանի քաղաքացի չէ, ենթակա է անցակետից անցակետ պարտադիր ուղեկցման՝ տարանցիկ բեռնափոխադրում իրականացնելու ողջ ընթացքում։

Ինչ վերաբերում է Վրաստանի տարածք բեռների ներմուծմանը (ոչ տարանցիկ), ապա իրականացվում են հետևյալ ընթացակարգերը. այն բեռնատարները, որոնք վերջին 14-օրվա ընթացքում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներներում (Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից բարձր ռիսկային գոտի ճանաչված) և ապրանքներ են ներմուծում Վրաստան, ապա Վրաստան մուտք գործելու պահին․

1․ բեռնատարի վարորդին կփոխարինի ռիսկային խմբի երկրների հետ կապ չունեցող ֆիզիկական անձ (ներառյալ կորոնավիրուսի փոխանցման տարածքներից), և այդ ընթացակարգը պետք է համապատասխանի հետևյալ պայմաններին.

✔Ա) մաքսային մարմնի լիազորված անձի հսկողության ներքո կկատարվի բեռնատար մեքենայի համապատասխան ախտահանում,

✔ Բ) բեռնատար մեքենայի վարորդը (այն անձը, ով մեքենան վարել է մինչև Վրաստանի մաքսային սահման հասնելը) պետք է ետ վերադարձվի (այլ պետության քաղաքացին) կամ, կլինիկական վիճակից ելնելով, ենթարկվի կարանտինի/բժշկական հաստատություն տեղափոխման,

✔Գ) կամ տեղի է ունենում բեռնատար մեքենայի քարշակի (тягач) փոխարինում։ Փոխարինվում է այնպիսի քարշակով, որը չի եղել ռիսկային գոտում: Միևնույն ժամանակ, մաքսային մարմնի լիազորված անձի հսկողության ներքո կկատարվի բեռնատարի կցորդիչի (прицеп) համապատասխան ախտահանում, իսկ մյուս քարշակը ետ կուղարկվի (քարշակը, որն օգտագործվել է մինչև Վրաստանի մաքսային տարածք բեռի տեղափոխման համար):

 2. Եթե վարորդը չի կարող փոխարինվել մեկ այլ վարորդով, ապա տրանսպորտային միջոցը տեղափոխվում է մոտակա մաքսային հսկողության գոտի, և ապրանքը բեռնվում է մեկ այլ մեքենայի մեջ։

Ինչ վերաբերում է այլ երկրներից ժամանած վարորդներին (վերջին 14 օրը ռիսկային գոտում չեղած), ապա մաքսային հսկողության կետում նրանք անցնում են սանիտարա-կարանտինային հսկողության ընթացակարգեր (բժշկական պատմության մանրամասն հավաքագրում, միջազգային առողջապահական կանոններին համապատասխան զննում, ներառյալ՝ ջերմազննում (Termoscreening) և այլն)։

Հիմնվելով համաճարակաբանի կողմից իրականացված ստուգման արդյունքների վրա՝ եթե վարորդն ունի բարձր ջերմություն և/կամ այլ կասկածելի ախտանշաններ, ապա այս դեպքում վարորդը ետ է վերադառնում (բացառությամբ Վրաստանի քաղաքացիների), իսկ բեռի հետ կապված կարող են իրականացվել վերոնշյալ ընթացակարգերը։

Վրաստանի քաղաքացիների մոտ ախտանշանների առկայության պարագայում, վարորդը հետագա զննություն անցնելու նպատակով պետք է տեղափոխվի համապատասխան բժշկական հաստատություն։

Այն վարորդները, որոնց առողջական վիճակը գոհացուցիչ է, անխոչընդոտ կերթևեկեն:‼

✔Մաքսային անցակետերում, կորոնավիրուսի տարածման հետ կապված, իրականացվում է խիստ հսկողություն՝ 24-ժամյա ռեժիմով:

✔Տեղում ստեղծվել են նաև կարանտինային գոտիներ:

✔Վերոնշյալ տեղեկատվությունը Եկամուտների ծառայության կողմից տրամադրվում է նաև բեռնափոխադրումներով զբաղվող ընկերություններին և գործարար ոլորտի ներկայացուցիչներին:

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայություն»,- ասվում է հայտարարությունում:

Վրաստանում ՀՀ դեսպանություն բեռնափոխադրումներ հայտարարություն

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին