ԲԴԽ-ն այսօր շարունակեց Արդարադատության նախարարության կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված վարույթի քննությունը։ Նիստի սկզբում նախագահող Գագիկ Ջհանգիրյանը ծանուցեց, որ Armdaily.am-ին լրացուցիչ ապացույցներ ստանալու պահանջով ուղղված նամակը հետ է վերադարձվել։
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարի կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է 2021թ-ի մարտին ArmDaily.am կայքի «Մեղադրանք այլևս գոյություն չունի, այս պայմաններում մեղադրանքի փոփոխման մասին խոսելն ավելորդ է. Դավիթ Գրիգորյան» հրապարակման հիման վրա։
Արդարադատության նախարարությունը մեղադրում է Դավիթ Գրիգորյանին դատավորի էթիկական նորմ խախտելու մեջ, Դավիթ Գրիգորյանն ասաց, որ ինքը համաձայն չէ նախարարության հետ և կարծում է, որ դիմումը ենթակա է մերժման:
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի օգոստոսի 16-ին, ժամը 15:00-ին: