Ինչպես նշել ենք, իշխանությունները դավադիր գործարքներ են առաջարկում, որ ընդդիմադիրները չմասնակցեն քվեարկությանը, թողնեն` իշխանությունը միանձնյա բավարար ձայներով ընտրի ընդդիմության թեկնածուին:
Սաղաթելյանին առաջադրած «Հայաստան» խմբակցությունը, սակայն, մերժեց առաջարկը:
Ընդմիջմանը խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Hraparak.am-ին ասաց, որ առաջարկն ընդունելի չէ իրենց համար, քանզի իրենք համոզված են իրենց խմբակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների վրա, որ նրանք մասնակցել են քվեարկությանն ու իրենց քվեները տվել են իրենց թեկնածուին: Մնացածը Օհանյանը անվանեց խորհրդարանական մեծամասնության խաղեր կամ մանիպուլյացիաներ:
«Մեր ասածը հետևյալն է` ուզում են ընտրեն, ուզում են` չընտրեն, մեր թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է»,-ասաց Օհանյանը` նշելով, որ իրենք չեն պատրաստվում փոխել իրենց թեկնածուին:
Մանրամասն` տեսանյութում