f

Անկախ

2023 թվականին նոր Պարեկային ծառայությունը կգործարկվի Հանրապետության ամբողջ տարածքում


2021 թվականի հուլիսի 7-ին Երևանում իր աշխատանքները մեկնարկեց նոր Պարեկային ծառայությունը. այն իրականացվեց 2019 թվականին մեկնարկած ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում։ Այս մասին տեղեկանում ենք արդարադատության նախարարությունից:

Նպատակը բարեվարք, պրոֆեսիոնալ, հայ հասարակությանը համապատասխան ծառայություններ մատուցող համայնքամետ ոստիկանության ստեղծումն էր։

Առաջին փուլի գործընթացը սկսվեց 2020 թվականի ամռանը։ Հուլիսին արդեն ստացվել էր 2 հազար 500-ը գերազանցող դիմում՝ ընդհանուր 770 տեղի համար։             Հետագայում դիմորդներն անցան IQ թեստեր, ֆիզիկական պատրաստականության ստուգում ու անհատական հարցազրույցներ։ Վերջինիս անցկացման պատասխանատու հանձնաժողովներում ներկայացված էին թե՛ համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներ, թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, թե՛ միջազգային գործընկերներ և թե՛ հոգեբաններ։ Արդյունքում 2021 թվականի դեկտեմբերին 700-ից ավելի սովորողները հունվարի 18-ից սկսեցին հնգամսյա ուսուցումը։

Տեսական դասընթացին զուգահեռ, մոդուլների մեջ մտնում էր նաև առանցքային մարտավարական հմտությունների զարգացումը, որի համար Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ուկրաինայից ու Վրաստանից հրավիրված մասնագետներն իրականացրին դասընթացավարների պատրաստում։

Հաղորդակցման, ֆիզիկական պատրաստականության և բազային տակտիկական ու պաշտպանական մարտավարական հմտությունների ձեռքբերումից հետո 2021 թվականի հուլիսի 7-ին նոր Պարեկային ծառայության Երևանի ստորաբաժանումը սկսեց իր գործունեությունը։

Հիշեցնենք, որ այս պահին հայտարարված է նաև Պարեկային ծառայությունը Լոռու և Շիրակի մարզերում գործարկելու, ինչպես նաև Երևան քաղաքի Ծառայությունը նոր կադրերով համալրելու բաց մրցույթ: Իսկ մինչև 2023 թվականի առաջին եռամսյակը նոր Պարեկային ծառայությունը կգործարկվի Հանրապետության ամբողջ տարածքում։

Հասարակության հետ կապը ավելի հեշտացնելու և Պարեկային ծառայության արդյունավետությունն ապահովելու համար գործում է անհրաժեշտ տեխնիկակական և ծրագրային ապահովմամբ միասնական Օպերատիվ կառավարման կենտրոն, որը գործում է 1-02 հեռախոսահամարով․ այն հասանելի է 24 ժամ՝ շաբաթվա բոլոր օրերին։

Պարեկային ծառայությունը միտված է հասարակության հետ ձեռք ձեռքի տված լուծելու քաղաքացիների առջև ծառացած խնդիրներն ու ապահովելու հասարակական կարգն ու բոլորի անվտանգությունը։

Պարեկային ծառայության ստեղծման մասին պատմող տեսանյութը ստորև:

ՀՀ Ոստիկանություն Պարեկային ծառայություն

Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է
Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Ավելին
Ավելին