f

Անկախ

«Ինչու պետք է թատրոն փակվի, որ մարդիկ ունենան փորձատեղի». Կամերայինի դերասանները պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ


Կամերային երաժշտական թատրոնի դերասաններն այսօր՝ օգոստոսի 6-ին, բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ. նրանք պահանջում են հանդիպում վարչպետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հիշեցնենք, որ նրանք բողոքում են ԿԳՄՍ նախարարության որոշման դեմ, որով կամերային երաժշտական թատրոնը մտադիր են միացնել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, իսկ Կարեային թատրոնի շենքը տրամադրել սիմֆոնիկ նվագախմբին՝ փորձեր իրականացնելու համար:

Կամերային թատրոնի դերասաններից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ եւ ասացինք, որ թատրոնի կոլեկտիվը ներքեւում է  եւ խնդրում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում: Մենք ուզում ենք անձամբ հանդիպել վարչապետի հետ՝ հույ ունենալով, որ տետատետ հանդիպման ժամանակ շատ հարցերում կկարողանանք ավելի ճիշտ ներկայացնել խնդիրը: Մենք նաեւ բաց նամակով ենք հանդես եկել:

Նշվում է, որ թատրոնը շեղվել է իր հիմնական կանոնադարական առաքելությունից, այն է երաժշտական ներկայացումները: Մեր բոլոր ներկայացումները, մասնավորապես, մանկակականները երաժշտական են:  ԿԳՄՍ փոխնախարար Խզմալյանն ասում է, որ ճիշտ չէ, որ դերասանները երգում են ֆոնոգրամմայի տակ: Այստեղ խնդիրը միայն տեխնիկական է եւ հեշտ լուծելի: Կարծում եմ՝ տեխնիկական խնդրի պատճռով Որեւէ կառույց չենք փակում: Դպրոցը, որը չունի ջեռուցում, չենք փակում»:

Թատրոնի դերասաններից մեկը նկատեց, որ անհասկանալի է Սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանի դիրորոշումը. «Ինքն արվեստագետ է, անհատ մտածող եւ պետք է հայտնի իր դիրքորոշումը: Եթե ինքը տեսնում է, որ իրեն փորձատեղի տրամադրելու համար մի ամբողջ կոլեկտիվի կարող են հանել եւ մնան դրսում, ինքը պետք է դիրքորոշում հայտնի:

Որպես արվեստագետ, պարոն Սմբատյանը պետք է դեմ լինի, որ թատրոն փակվի Հայաստանում: Եթե արվեստագետը լռում է, դրանով մասնակցում է այդ վանդալիզմին: Ինչու պետք է թատրոն փակվի, որ մարդիկ ունենան փորձատեղի: Լիքը շենքեր կան ավելի լավ պայմաններով, ինչու եք գտել այս փոքրիկ թատրոնը, որը պետք է վերակառուցվի, որ կարողանաք փորձեր անել»:

Թատրոնի դերասանները հույս հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանը կընդունի իրենց եւ օբյեկտիվ որոշում կկայացնի:

Հայաստանի պետական կամերային նվագախումբ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին