f

Անկախ

Շիրակի համայնքային սեփականության հողամասերը չարաշահումներով վարձակալության հանձնելու վերաբերյալ 5 գործ դատարանում է


ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզի Ողջի համայնքի նախկին ղեկավար Ս.Ա.-ն 2007թ. սեպտեմբերին և 2008թ. փետրվարին հաստատել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտմամբ կազմված՝ համայնքապատկան հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին արձանագրություններ, և ՀՀ կադաստրի կոմիտեի Ամասիայի սպասարկման գրասենյակի պետ, իր ծանոթ անձի դստեր՝ Շիրակի մարզի Ամասիա գյուղի անչափահաս բնակչուհու հետ կնքել է գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատային նշանակության հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրեր: Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից:

Դրանցից առաջինով վերջինս Ողջի համայնքից վարձակալել է համայնքի վարչական տարածքում գտնվող, գյուղատնտեսական նշանակություն ունեցող 1.462 հա մակերեսով հողատարածք՝ 25 տարի ժամկետով՝ տարեկան 2.660 ՀՀ դրամ վարձավճարով, իսկ մյուսով՝ 0,83 հա մակերեսով հողատարածք՝ 25 տարի ժամկետով՝ տարեկան 3.155 ՀՀ դրամ վարձավճարով:

Պայմանագրերի կնքումից կարճ ժամանակ անց վարձակալը կնքված ենթավարձակալության պայմանագրերով նշված առաջին հողամասից 0,04 հա հողատարածքը տարեկան արդեն 480.000 ՀՀ դրամ վարձավճարով, իսկ երկրորդ հողամասից 0.02հա հողատարածքը՝ 20 տարի ժամկետով, ամսական 75.000 ՀՀ դրամ վարձավճարով հանձնել է հեռահաղորդակցության օպերատոր երկու ընկերությունների:

Իսկ համայնքի ղեկավարը թույլտվություն է տվել հողատարածքները ենթավարձակալության տալուն և գյուղատնտեսական նշանակության հողամասերում ալեհավաք կայաններ տեղադրելուն:

Գործարքների արդյունքում Ամասիա գյուղի անչափահաս բնակչուհու ընտանիքը ստացել է ընդհանուր 6.754.440 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, իսկ համայնքը զրկվել է այդ չափով եկամուտ ստանալու հնարավորությունից:  

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Ողջի համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար։

Ընդհանուր առմամբ բջջային կապի ալեհավաք կայանների տեղադրման համար համայնքային և պետական սեփականության հողամասերի վարձակալության, ենթավարձակալության և օտարման գործընթացներում արձանագրված չարաշահումների դեպքերով Շիրակի մարզի դատախազության դատավարական ղեկավարման ներքո քննվել են 14 քրեական գործեր, որոնցից 2-ով նախաքննությունը շարունակվում է, 7 քրեական գործի վարույթ կարճվել է, իսկ 5 քրեական գործ` 5 անձի վերաբերյալ (բոլորն էլ համայնքի ղեկավարներ) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:

Վարույթը կարճված քրեական գործերով 7 նախկին համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումները կայացվել են ոչ արդարացնող հիմքերով:

Դատարան ուղարկված 3 քրեական գործերով վարույթը գտնվում է ընթացքի մեջ, իսկ 2-ով կայացվել են դատավճիռներ: Մասնավորապես` դրանցից մեկով նախկին համայնքի ղեկավարը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 2 տարի ժամկետով ազատազրկումը, որը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան: Մյուսով մեկ այլ նախկին համայնքի ղեկավար մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և վերջինիս նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 3 տարի ժամկետով ազատազրկումը, որի կրումից տվյալ անձն ազատվել է համաներման ակտի կիրառմամբ: Երկուսի նկատմամբ էլ որպես լրացուցիչ պատիժ է նշանակվել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 1 տարի ժամկետով զրկելը:

Վերոնշյալ քրեական գործերով հիմնականում մինչդատական վարույթի ընթացքում ընդհանուր առմամբ վերականգնվել է շուրջ 16մլն դրամի չափով համայնքներին պատճառված վնաս: Բացի այդ, 7 դեպքում լուծվել են վարձակալության, ենթավարձակալության պայմանագրերը և համայնքները հեռահաղորդակցության օպերատորների հետ կնքել են նոր պայմանագրեր:

Շիրակի մարզ Գլխավոր դատախազություն

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին