f

Անկախ

Պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ջնջել են «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները․ hetq.am


2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ Պատերազմի հենց առաջին օրերին Արցախի հեռահաղորդակցության օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմի» կապը սկսեց խափանումներով աշխատել, մուտքային և ելքային զանգերի, հաղորդագրությունների և ինտերնետ-կապի հնարավորություն չկար, գրել է Hetq.am-ը: 

Ակնհայտ էր, որ Արցախի կապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմը» դարձել է ադրբեջանցի հաքերների հարձակման հիմնական թիրախներից մեկը։ Հետագայում պետք է պազվեր, որ ադրբեջանցիներին հաջողվել է խաթարել «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների օպերացիոն համակարգերի բնականոն աշխատանքը, ինչպես նաև ջնջել նշված սերվերների պահուստային պատճենները։ Հավանաբար հենց այս հանգամանքներով էլ պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ՝ «Ղարաբաղ Տելեկոմի» կառավարման լիազորություններն անցան պետությանը։

Ադրբեջանցի հաքերների կողմից կապի օպերատորներին հասցրած վնասների, բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների հնարավոր գաղտնալսումների և ենթադրյալ քրեական գործերի մասին տեղեկությունները ստուգելու նպատակով հարցումներ ուղարկեցինք Հայաստանի և Արցախի Հանրապետությունների համապատասխան գերատեսչություններ։

Արցախի գլխավոր դատախազին հասցեագրված մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, որ «Ղարաբաղ Տելեկոմի» մատուցած ինտերնետ-կապի և հեռախոսակապի խափանման հանցավոր պատճառների մասին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից կապի կառավարումն իր ձեռքը վերցնելու վերաբերյալ ընկերությունից և Արցախի պետական մարմիններից հաղորդումներ չեն ներկայացվել: Ինչ վերաբերում է հնարավոր գաղտնալսումներին, Արցախի դատախազությունը նշել է, որ ԱՀ իրավապահ մարմինների վարույթներում նմանատիպ գործեր չեն քննվում։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից «Հետքին» տեղեկացրել են, որ ՀՀ իրավապահ մարմինների վարույթներում քննվում են պատերազմին առնչվող տարբեր քրեական գործեր, սակայն հարցման մեջ նշված հանգամանքները որևէ քրեական գործի քննության առարկա չեն հանդիսանում՝՝ այդպիսի տվյալների բացակայության պատճառով։

Մեր հարցմանն ի պատասխան՝ հետաքրքիր տեղեկություններ է հաղորդել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)․

«Ստացված տեղեկությունների համաձայն՝ հաքերային հարձակումներից խաթարվել էր «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների օպերացիոն համակարգերի բնականոն աշխատանքը, բացի այդ ջնջվել էին նշված սերվերների պահուստային պատճենները։ Արդյունքում, դադարել էր ընկերության կողմից կապի ծառայությունների մատուցումը։ Գաղտնալսումների մասին տեղեկատվությունները փաստող տվյալներ չեն ստացվել»,- ասվում է ԱԱԾ-ի պատասխանում։

Ադրբեջանցիները հնարավորություն են ունեցել առանց որևէ խոչընդոտի միանալ հայկական ցանցին

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Արթուր Պապյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս այն փուլում, երբ Ադրբեջանի հարձակողական գործողությունների ընթացքում իրենց վերահսկողության տակ էին հայտնվում կապի աշտարակները, մեծ վտանգ կար, որ կարող էին ներթափանցել «Ղարաբաղ Տելեկոմի» համակարգեր, գաղտնալսել կամ գողանալ անձնական տվյալներ։

Դրա վկայությունը ադրբեջանցի հաքերներից կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ին «Ղարաբաղ Տելեկոմի» բոլոր բաժանորդների հեռախոսահամարների ցանկի հրապարակումն էր։

Անդրադառնալով հակառակորդի հաքերների կողմից «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները ջնջելուն, Արթուր Պապյանն ասաց, որ եթե ադրբեջանցիները կարողացել են հասնել մինչև այդտեղ, ապա դա կարող էր շատ վատ հետևանքների հանգեցնել։

«ՏՏ ոլորտում համարվում է, որ գուցե հաքերային հարձակումներից վերջնական պաշտպանվել հնարավոր չէ, սակայն կարևոր է, որ դու կարողանաս համակարգը հետ բերել աշխատանքային վիճակի, և որպեսզի որևէ համակարգ նորմալ կենսագործունեություն ունենա, ամենակարևորն այն է, որ ունենաս պահուստային ֆոնդ՝ բեքափ (անգլ․՝ backup): Հարձակումը, փաստորեն, այնպիսի լրջության է եղել, որ կարողացել են հասնել բեքափներին և թույլ չտան համակարգեր վերականգնել։ Դա շատ վատ է, որովհետև եթե ինչ-որ բան կոտրել են, ու դու վերականգնել ես՝ չունենալով բեքափը, ու եթե դրա մեջ, օրինակ՝ ծրագրային լրտես խցկած լինեն, ապա այդպես էլ չես կարողանա լիարժեք վստահ լինել, որ ամեն ինչ մաքրված է, որովհետև բեքափից հետ չես բերել, այլ եղած վիճակը քիչ թե շատ դզել-փչել ես»,- նշեց Արթուր Պապյանը։

 ՏՏ մասնագետի խոսքով՝ սովորաբար պահուստային պատճենները այնպես են պատրաստում, որպեսզի նրանք լինեն ավտոմատացված և իզոլացված, որպեսզի նրանց հասնելը հնարավորինս դժվար լինի, ու եթե համակարգը ջնջվի, կարողանաս այնտեղից հետ բերել։ Տվյալ դեպքում, ԱԱԾ-ն խոստովանում է, որ ադրբեջանցի հաքերներին հաջողվել է հասնել պահուստային պատճեններին, ինչը ըստ Արթուր Պապյանի, խոսում է հարձակման մեծ խորության մասին։ Նա շեշտում է՝ ԱԱԾ-ի տրամադրած տեղեկությունը փաստում է այն մասին, որ ադրբեջանցիները հնարավոություն են ունեցել առանց որևէ խոչընդոտի միանալ հայկական ցանցին և տիրանալ անձնական տվյալներին։

«Անցած ամբողջ տարվա ընթացքում մեզ մոտ անմխիթար վիճակ է եղել։ Գոյություն ունեն կենսական ենթակառուցվածքներ, որոնց պաշտպանությունն ու խնդիրները սարսափելի վիճակում են եղել՝ և՛ Հայաստանի, և՛ Արցախի։ Ինչ հնարավոր է եղել, կոտրվել է։ Դրա ֆոնին մեր՝ հայկական կողմից էլ են եղել մասնագետներ, հաքերային խմբավորումներ, որոնք ահագին գործ են արել, բայց ադրբեջանական կողմի համեմատ՝ մեր հաքերների արածը ոչ մի բան է»,- նշեց ՏՏ մասնագետ Արթուր Պապյանը։

Ղարաբաղ տելեկոմ

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին