44-օրյաի դավադիրներն ու սուտասանները շուտով հերոս են դառնալու․․․ միգուցե արդեն որոշներիդ մոտ դարձել են․․․ մի հատ էլ մունաթ են գալու մյուսների վրա, փորձեն դաս տալ, խելք սովորեցնել։
Իսկ գիտեք ինչու, քանի որ այն, ինչ ներվեց գլխավոր դավադիրին, կներվի նաև նրա սպասարկուներին․․․ էս ամենի մեջ մի հոգի չէր, որ մեղավոր էր․․․ շատերը ինչ-որ փուլից հասկացան, որոշները սկզբից գիտեին, շատերը հետո հասկացան ու իրենց ավանակի տեղ են դրել մինչ հիմա․․․
Եվ վերջապես մենք ընտրություններում ընտրում ենք մեկին , որը մեր բանակը հետևողականորեն ոչնչացրեց, պատերազմը դավադիր կերպով տանուլ տվեց, հետո քեֆի սեղանին հզոր բանակի ու նահատակ տղերքի կենացն ենք խմում։
Հեղափոխականները միշտ էլ այլ երկրների գործակալներ են, անգամ մի քանի երկրի․․․ խնդիրը մեր ներքին երեսպաշտությունն է ու, ի դեպ, ՖԲ-ն էլ դրա դրսևորման լավագույն հարթակն է․․․ Մենք մեր պետությունն ու հայրենիքը չսիրող ենք, մենք այն աճուրդի հանածին հանդուրժող ենք, մենք կեղծ ենք ու պատրաստ ամեն գործարքի․․․
Եվ, վերջապես, այս ամենը ազնիվ չէր շատ շատերի հանդեպ, սակայն, մեծ հաշվով, արդար էր։
Ասեմ ավելին՝ անկլավներն էլ է տալու, կապուղին էլ, միջանցքն էլ բանակցային ընթացքի էլեմենտների ճշտման մեջ է։ Իսկ պատերազմ լինելու է, քանի որ միայն իմիտացիոն պատերազմով է դա լեգիտիմ լավ փաթեթավորել, որի արդյունքում արդեն իսկ այս ամենը հարևան երկրներից մեկի գրպանն է գցում։