ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաշվարկով՝ մինչև 100 մլն մարդ կմահանար կորոնավիրուսից, եթե չլինեին իր վարչակազմի ջանքերը՝ ուղղված հակակորոնավիրուսային պատվաստանյութերի ստեղծումն արագացնելուն:
Ինչպես նշում է Yahoo News-ը, այս մասին Թրամփն ասել է Fox News-ի եթերում:
Նախկին նախագահի խոսքով, եթե չլիներ Operation Warp Speed-ը՝ իր վարչակազմի նախաձեռնությունը՝ պատվաստանյութեր արագ մշակելու համար՝ հասարակությանը կորոնավիրուսից պաշտպանելու նպատակով, ապա այժմ մահվան ցուցանիշները կլինեին մեկ դար առաջ տեղի ունեցած իսպանական գրիպի մահացության ցուցանիշների պես:
«Կարծում եմ, որ եթե մենք Թրամփի կառավարման օրոք պատվաստանյութով հանդես չգայինք, կարող էր 100 միլիոն մարդ մահանալ, ինչպես 1917 թվականին»,-ասել է Թրամփը՝ հիշեցնելով իսպանական գրիպի մասին:
Հայտնի է, որ կորոնավիրուսային համավարակից ամբողջ աշխարհում մահացել է մոտ 4,3 մարդ, իսկ ԱՄՆ-ում՝ ավելի քան 616 000-ը:
Թրամփի հաշվարկով՝ կորոնավիրուսից կարող էր 100 միլիոն մարդ մահանալ, եթե չլինեին պատվաստանյութերի ստեղծման հարցում իր ջանքերը
Կարդացեք նաև
- Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
- Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
- Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել