f

Անկախ

Մոտ 500 հյուր, բարձրակարգ սնունդ և զվարճանք. Daily Mail-ն ուշագրավ կադրեր է հրապարակել Բարաք Օբամայի 60-ամյակի ճոխ խնջույքից


ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման 60-ամյակը նշել է Մարտաս Վայնյարդ կղզում գտնվող շքեղ առանձնատանը, որտեղից ուշագրավ կադրեր է հրապարակել Daily Mail պարբերականը:

Ֆիքսված կադրերում երևում է, որ ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը, անտեսելով համավարակային սահմանափակումները, առանց դիմակի պարում է: Այնուհետև նա վերցնում է բարձրախոսը ու շարունակում զվարճանալ պարահրապարակում:

Խնջույքն անցկացվել է 12 մլն դոլար արժողությամբ առանձնատանը: Այն սկսվել է մայրամուտին ու շարունակվել մինչև լուսաբաց:

Ըստ որոշ աղբյուրների՝ տոնակատարությանը ներկա է եղել մինչև 500 մարդ՝ մեծամասամբ աստղեր, որոնց թվում էին Ալիշիա Քիսը, Բեյոնսեն, Ջեյ Զին, Գեյլ Քինգը, Թոմ Հենքսը, Ջորջ Քլունին ու Ջոն Լեջենդը:

«Լիբերալ էլիտաները ծիծաղում են մեզ վրա՝ փորձելով սա ներկայացնել, որպես փոքրաթիվ խնջույք»,-ասել է Հանրապետական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչ Էլիզ Ստեֆանիկը:

Էքսկլուզիվ խնջույքի մյուս մանրամասները պարզ են դարձել երկու դիջեյների հրապարակումներից՝ չնայած, որ միջոցառումից կադրեր հրապարակելն արգելված է եղել: Լուսանկարներում երևում է, որ խնջույքին բարձրակարգ սնունդ, կոկտեյլներ են մատուցվել:

Գաղտնի ծառայությունը ոչ թռիչքային գոտի է սահմանել առանձնատան երկնքում:

https://video.dailymail.co.uk/preview/mol/2021/08/08/8770699097971535934/636x382_MP4_8770699097971535934.mp4

ԱՄՆ Աշխարհում Բարաք Օբամա ծննդյան օր

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին