Կառավարության շենքի դիմաց, Բաքվում պահվող ռազմագերիների հարազատներին, Կառավարությունից ոստիկանների միջոցով առաջարկեցին երկու հոգով մտնել Կառավարություն՝ վարչապետի աշխատակազմից ինչ–որ մեկի հետ քննարկման, սակայն գերիների հարազատները հրաժարվեցին։
Նրանք պնդեցին, որ հանդիպմանը պետք է բոլորը մասնակցեն, հակառակ պարագայում չեն համաձայնի որեւէ հանդիպման։ Ոստիկանները նաեւ ասել էին, որ հանդիպմանը Կառավարությունից մասնակցելու է վարչապետի աշխատակազմից ինչ–որ մեկը, բայց ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: