f

Անկախ

Կենսաֆիզիկոսը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին․ ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն կոպտորեն խախտել է ՀՀ ԲՈԿ-ի կանոնադրությունը


Կենսաֆիզիկոս Սասուն Գևորգյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Հովհաննես Հովհաննիսյանը կոպտորեն խախտել է ՀՀ ԲՈԿ-ի կանոնադրությունը և «ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգով» հստակ սահմանված կանոնները, որոնք պարտադիր են գիտական աստիճան ստանալու համար։ 
Դատախազին ներկայացված հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
Հայտարարություն հանցագործության մասին
Հանդիսանալով ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ հպարտ և օրինապաշտ քաղաքացի, հստակ գիտակցելով, որ հանցագործության մասին չհայտնելը դատապարտվում է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ Գ Լ ՈՒ Խ  31-ի  Հոդված 335-ով, կատարելով իմ քաղաքացիական պարտքը՝
Հայտնում եմ,
ՀՀ քաղաքացի Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանը, կոպտորեն խախտելով ՀՀ ԲՈԿ կանոնադրությամբ և «ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգով» հստակ սահմանված կանոնները, որոնք պարտադիր են գիտական աստիճան ստանալու համար, 2020 թ. փետրվարի 05-ին, ժամը 14։00-ի սահմաններում, ԵՊՀ-ում գործող ԲՈԿ-ի 068 մասնագիտական խորհրդում պաշտպանել է
«ՎԱՂ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՎԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ԿՐՈՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ (II ԴԱՐԻ II ԿԵՍ – V ԴԱՐԻ I ՔԱՌՈՐԴ)» վերնագիրը կրող թեզը և նույն 2020 թ․-ին նրան շնորհվել է գիտությունների դոկտորի աստիճան։ Ըստ «ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի»-ի 10-րդ կետի՝ (տողատակի 2 աստղանիշով պարզաբանում, եթե «…դոկտորական ատենախոսության թեման սահմանված կարգով հաստատվել է մինչեւ 2015 թ. մարտ ամիսը, և … դոկտորական ատենախոսությունը մինչեւ 2018 թ. մարտի 10-ը համապատասխան հաստատությունում նախնական քննարկում է անցել», ապա նման դեպքերում գործում է նախկին կարգը, այն է՝ առնվազն քսան գիտական հոդված, այդ թվում՝ առնվազն հինգը՝ օտարերկրյա պետություններում տպագրվող գրախոսվող գիտական հրատարակություններում, իսկ հայագիտական բնույթի աշխատանքների դեպքում երկու հոդված: Մենագրության դեպքում հոդվածների թիվը կրճատվում է մինչև 15: Կոպտորեն խախտելով վերը նշված կանոնակարգի պահանջը, այն է՝ ներկայացնել ԲՈԿ ցուցակով նախատեսված ամսագրերում հրատարակված հոդվածներ, հայցորդը ներկայացրել է աշխատանքներ, որոնցից 8-ը ներառված չեն ԲՈԿ ցուցակներում։ Խոսքը ոչ թե թեզի գիտական արժեքի մասին է, այլ տարրական թվաբանության։ Ներկայացված 18 աշխատանքներից 8-ը չեն կարող ընդունվել ԲՈԿ կանոնակարգի համաձայն և դա պարզապես ակնհայտ կոպտագույն խախտում է։ Աչք փակելով այս կոպիտ խախտման վրա, ինչը ստուգելու համար պարզապես պետք է կարդալ կանոնակարգը և տիրապետել տարրական թվաբանության, ԲՈԿ-ը 2020-ին շնորհել է դոկտորի աստիճան։ Այս խախտման մասին իմ բազում հոդվածները ՀՀ ազատ մամուլում մնացել են անպատասխան։
Հայտնում եմ, որ 2021 թ․ օգոստոսի 6-ին Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանը նշանակվել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար և ստանալու է դոկտորի աստիճանի համար նախատեսված 25000 ՀՀ դրամ հավելավճարը։ Խնդրում եմ ստուգել վերը նշված փաստերը և կանխել ՀՀ ֆինանսների անօրինական վատնումը։

հովհաննես Հովհաննիսյան ԵՊՀ ԲՈՀ խմբագրի ընտրանի Սասուն Գևորգյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին