f

Անկախ

Կայացել է հայկական երկու եղբայրական պետությունների խորհրդարանների ղեկավարների հանդիպումը


Այսօր՝ օգոստոսի 9-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Արցախի խորհրդարանի ղեկավարը նախ՝ շնորհավորել է ՀՀ ԱԺ նորընտիր նախագահին, ապա՝ համոզմունք հայտնել, որ, չնայած ներկա բարդ ժամանակաշրջանի պարտադրած մարտահրավերներին, հայկական երկու խորհրդարանները պետք է պահպանեն իրենց հին ու բարի ավանդույթները և աշխատանքները շարունակեն նոր իրողություններին համապատասխան։

«Համաձայն ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի հետ բանավոր պայմանավորվածության՝ դեռևս անցած տարի ԱԺ հաջորդ համատեղ նիստը պետք է կայանար մայրաքաղաք Ստեփանակերտում, սակայն պատերազմն անսպասելիորեն հետաձգեց բոլոր պայմանավորվածություններն ու ծրագրերը»,-իր խոսքում նշել է Արթուր Թովմասյանը և հույս հայտնել, որ առաջիկայում կքննարկվեն համատեղ նիստի անցկացման հետ կապված հարցերը և կյանքի կկոչվեն պայմանավորվածությունները։

ԱՀ ԱԺ նախագահն անդրադարձել է նաև 1998 թվականի հայկական երկու պետությունների միջև կնքված  Ազգային ժողովների համատեղ համաձայնագրին, որը, ըստ նրա, պետք է վերանայել և կատարել անհրաժեշտ շտկումներ:

 Իր հերթին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն հատկանշական է համարել հատկապես ԱՀ ԱԺ նախագահի հետ իր պաշտոնավարման առաջին հանդիպումը և ընդգծել. «Միասնականությունը մեր ժողովրդի կարևորագույն և հիմնական արժեքն է, որը պետք է մշտապես պահպանել»:

«Մենք միասին հարյուր քառասուն պատգամավոր ենք և, վստահաբար, կարձանագրենք հաջողություններ»,- շեշտել է Արթուր Թովմասյանը և նորընտիր նախագահին, փոխնախագահներին, հանձնաժողովի նախագահներին, խմբակցության ղեկավարներին, պատգամավորներին մաղթել հաջողություններ:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Ազգային ժողով

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին