f

Անկախ

Ամրապնդվում է կապը կրթական հաստատությունների հետ․ Արման Խոջոյանը հանդիպել է ՀԱՀ նախագահի հետ


ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը օգոստոսի 10-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին եւ համալսարանի ռեկտոր Բրայան Էլիսոնին։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Ամերիկյան համալսարանի  ներուժը երկրի տնտեսության, մասնավորապես՝ գյուղատնտեսության զարգացմանն ուղղելու հնարավարությունները եւ համագործակցության ուղիները։

«Համալսարանները պետք է դիտարկվեն ոչ միայն որպես մարդկային ռեսուրսի զարգացման կենտրոններ, այլեւ, որպես ամենաթարմ, նորարարական եւ գիտական տեղեկատվության կրողներ եւ փոխանցողներ, որը կարեւոր դերակատարում կունենա ճշգրիտ քաղաքականության մշակման գործում»,- նշել է նախարարի տեղակալը։

Շնորհակալություն հայտնելով Ամերիկյան համալսարանի ղեկավարներին համագործակցության համար՝ Արման Խոջոյանն ավելացրել է, որ մտադրություն կա միավորել համալսարանների գիտական ներուժը քաղաքականություն մշակող կառույցների հետ՝ երկրի տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով։

Կողմերը խոսել են համատեղ ծրագրերի եւ նախաձեռնությունների իրականացման հեռանկարների մասին եւ համաձայնության եկել, համատեղելով երկու կողմերի փորձն ու կարողությունները, իրականացնել ոչ միայն առկա խնդիրներին, այլ նաեւ ապագայի մարտահրավերներին ուղղված ծրագրեր։

«Մենք կրթում ենք ուսանողներին որպես առաջնորդներ եւ պետք է նաեւ վստահ լինենք, որ այդ կրթությունը կապահովի ապագային միտված նորարարություններ եւ որոշումների կայացում», -  ասել է Կարին Մարկիդեսը։

Հանդիպմանն առանձնացվել են այն հիմնական խնդիրները, որոնց շուրջ կիրականացվեն համատեղ աշխատանքներ՝ արեւային էներգիա, մաքուր ջուր, պլաստիկի օգտագործման նվազեցում, վերամշակող նյութերի լայնածավալ կիրառում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեւավորել աշխատանքային խմբեր՝ պետական եւ մասնավոր հատվածի, համալսարանների ներկայացուցիչների մասնակցությամբ։  

Կարին Մարկիդեսը նշել է, որ համալսարանը պատրաստ է իր ներդրումն ունենալ արդեն իրականացվող նախագծերին եւ հանդես գալ նոր առաջարկություններով՝ դարձնելով դրանք ավելի արդյունավետ՝ հավելելով, որ ՀՀ կառավարության գյուղատնտեսության ոլորտի հնգամայա ռազմավարությունն ուսումնասիրելուց հետո կկարողանան ավելի հստակեցնել` որտեղ եւ ինչպես կարող են օգտագործել միավորված ռեսուրսները։

Նա առանձնահատուկ շեշտել է համայնքներում ծրագրերի իրականացման կարեւորությունը եւ առաջարկել համատեղ ծրագրերը տեղափոխել ՀՀ մարզեր։

Ամփոփելով հանդիպումը՝ Արման Խոջոյանն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել համայնքներում, ինչը կօգնի ավելի խորը պատկերացում կազմել համայնքային կյանքի եւ ներուժի մասին։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն Արման Խոջոյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին