f

Անկախ

Չայցելել այն սրճարաններ, որտեղ ճաշացանկը միայն օտարալեզու է. Դավիթ Գյուրջինյանի հորդորը


Ընթացիկ տարվա 7 ամիսներին Լեզվի կոմիտեն բացահայտել է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի բազմաթիվ խախտումներ, ինչի արդյունքում հարուցվել է 63 վարչական վարույթ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ դա բավական մեծ թիվ է: Այս 7 ամիսների ընթացքում վարչական դատարանում քննված գործերի քանակը 18-ն է: Դատարանները բավական ծանրաբեռնված են: Կոմիտեն դատական նիստեր ունի, որոնք նշանակված են 2022 թվականի փետրվար, մարտ ամիսներին:

«Տնտեսավարողները, փաստորեն, ժամանակ ունեն ու բացերը շտկելու փոխարեն սպասում են վերջին օրվան, գալիս են փաստաբաններով, որ վիճարկեն հարցը: Հայաստանում մեր տնտեսավարողները կարծես, թե գործում են ոչ հայաստանցիների համար, այլ զբոսաշրջիկների: Մտնում եք սրճարան, և ձեզ բերում են ճաշացանկը միայն օտար լեզվով: Ապա մտեք խոշոր առևտրի կետեր ու տեսեք, ներսը, կարծես, Հայաստան չլինի: Այնինչ, «Լեզվի մասին» օրենքն ասում է, որ նախ պետք է լինի հայերեն, և այն կարող է զուգակցվել այլ լեզուներով: Մեր տնտեսավարողները, փաստաբաններ վարձելով, պատճառաբանում են, թե Հայաստան եկող զբոսաշրջիկը հայերեն չի հասկանում: Բա հայաստանցինե՞րը: Ի վերջո, պետք է հասկանան, որ սա Հայաստան է, այստեղ պետական լեզուն հայերենն է, այն առաջնային է, գերակա է, նոր դրանից հետո կարող են լինել զուգակցումներ»,- ասաց Դավիթ Գյուրջինյանը:

Նրա խոսքով, կան խելամիտ մարդիկ, որոնք արագ արձագանքում են ու փոխում գրառումները: Դավիթ Գյուրջինյանն ընդգծեց, որ իրենց նպատակը տուգանելը չէ, այլ տնտեսավարողների հետ աշխատելով՝ բացերը շտկելը:

Հաճախ հանդիպող խախտումներից է խանութների, ռեստորանների, սրճարանների ճակատային մասում միայն օտարալեզու ցուցանակների տեղադրումը: Լեզվի կոմիտեն հետամուտ է լինելու այդ հարցի լուծմանը հօգուտ հայերենի՝ պետական լեզվի: Դավիթ Գյուրջինյանն ընդգծում է, որ մեր երկում մեզ անհարմար ու օտար պետք է չզգանք: Հաջորդ անհանգստացնող հարցը դեղերի ներդիրներն են, որոնք օտարալեզու են: Դեղատները պարտավոր են հաճախորդին տրամադրել հայերեն տարբերակը:

«Լեզվի մասին» օրենքի պահանջները չկատարելու դեպքեր ամենաշատն առկա են սպասարկման ոլորտում: Խնդրահարույց է բնակավայրերի արտաքին հարդարանքի ոլորտը, հատկապես Երևանի կենտրոնի: Դավիթ Գյուրջինյանը հորդորում է քաղաքացիներին չայցելել այն սրճարաններ, սննդի սպասարկման կետեր, որտեղ ճաշացանկը միայն օտարալեզու է:

Դավիթ Գյուրջինյան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին