f

Անկախ

Ավելի մոտ բնությանը․ Պատանի ճամբարականների արկածները վայրի բնության գրկում


Օրերս Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում գտնվող փայտե էկո-տնակներում հյուրընկալվել են մի խումբ բնասեր պատանիներ, որոնք իրենց ամառային ճամբարն անցկացրել են այստեղ։ Հայաստանի տարբեր վայրերից ժամանած հյուրերը տուն են վերադարձել նոր գիտելիքներով և նոր ընկերներով։ Երևանի Գյոթեի անվան ինստիտուտի կողմից կազմակերպվող ամենամյա ճամբարն այս տարի տեղի է ունեցել CWR-ում։ 

Այս տարվա ճամբարի յուրահատկությունը նաև նրանում էր, որ FPWC կողմից ցուցաբերվել են ամբողջովին բնահեն մոտեցումներ։ Մեր պատանի հյուրերը նոր գիտելիքներով և արկածներով լեցուն ճամբար են ունեցել․ նրանք սովորել են օձերի, թափոնները տեսակավորելու և բնությունը պահպանելու այլ նրբությունների մասին, մասնակցել են ժայռամագլցմանը և քայլարշավին, ինչպես նաև՝ ամրապնդել են գերմաներեն լեզվի գիտելիքները ու այլ նոր հմտություններ ձեռք բերել։ Մի խոսքով, ինչպես իրենք են ասում՝ շատ հետաքրքիր, ուսուցողական և զվարճալի էր։ Իսկ վերջում՝ խարույկի շուրջ ամփոփվեցին բոլորի տպավորությունները։

Հայաստանում էկո-զբոսաշրջության զարգացման լայն հնարավորություններ կան, ինչը սակայն չպետք է իրականացվի ի հաշիվ բնության՝ հարուստ և բազմազան կենսաբազմազանության։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր ջաքերն է ներդնում նաև այս կարևոր և զարգացման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտն ընդլայնելու ուղղությամբ։ Հիմնադրամը կարևորում է նաև պատանիների և երիտասարդների ներգրավումը նման միջոցառումներում, ինչի շնորհիվ նրանք նոր գիտելիքներ են ստանում բնության մասին և դառնում են ավելի մոտ բնությանը։ 

Ճամբարը շատ ակտիվ է անցել մասնակից բնասեր պատանիների համար։ Այդպիսի հետաքրքիր դասընթացներից մեկի արդյունքում ստեղծվել է այս փոքրիկ անիմացիոն ֆիլմը, որում ի դեպ, անձևի ձայնն ամբողջությամբ ստացել են մեր ճամբարականները, իսկ անիմացիան պատրաստելու գործում նրանց մեծ աջակցություն է ցուցաբերել տաղանդավոր Գոհար Սարգսյանը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին