f

Անկախ

Իվանյանում 402 բնակարան կկառուցվի


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 14-ին այցելել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածք և տեղում ծանոթացել երկու թաղամասերում իրականացվող բնակարանաշինության լայնածավալ  աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են   ԱՀ նախագահի աշխատակազմից:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվող բնակելի թաղամասերից առաջինում ընթանում են, ընդհանուր առմամբ, 180 բնակարան ունեցող 15 բազմաբնակարան շենքերի շինաշխատանքները՝ 8 շինարարական կազմակերպությունների ներգրավմամբ: Թաղամասը նախատեսված է շահագործման հանձնել 2022 թվականի վերջին և կտրամադրվի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքից տեղահանված  ընտանիքներին:

Զեկուցելով աշխատանքների ընթացքի մասին՝ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը նախագահին ներկայացրել է, որ շենքերը կունենան 2, 3 և 4 սենյականոց բնակարաններ: Նախարարի խոսքով՝ 11 շենքերի շինաշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ 4-ինը կսկսվեն օրեր անց:

Բավարար գնահատելով կատարվածը՝ երկրի ղեկավարը հանձնարարել է հարևանությամբ գտնվող հարթավայրային տարածքում առաջիկա ժամանակահատվածում սկսել ևս 10 նմանատիպ բազմաբնակարան շենքերի կառուցումը՝ 120 բնակարաններով,  որոնք տրվելու են Հադրութի շրջանի այլ համայնքների բնակիչների:

Հաջորդ թաղամասը, որտեղ եղել է Հանրապետության նախագահը, կրկին կառուցվում է հիմնականում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Այն նախատեսված է 102 ընտանիքների համար և ամբողջությամբ բաղկացած է լինելու առանձնատներից. շինաշխատանքները իրականացվում են 6 կապալառու ընկերությունների կողմից: Այն ևս նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականի վերջին. այստեղ ապրելու հնարավորություն կտրվի հիմնականում Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքից տեղահանված բնակիչներին:

Ըստ նախագծի՝ երկու թաղամասերն էլ կեցության համար կունենան բոլոր ենթակառուցվածքները՝ մանկապարտեզ, խաղահրապարակներ, զբոսայգիներ,  դպրոցական շենք՝ բոլոր հարմարություններով:

Նախագահ Հարությունյանը մեկ անգամ ևս շեշտել է Արցախում իրականացվող բնակարանաշինական ծրագրերի  կարևորությունը, նշել, որ տվյալ թաղամասերում կառուցվող  402 բնակարանները մեծապես օգնելու են մեղմել ստեղծված իրավիճակը:

Արցախ Արայիկ Հարությունյան

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին