Ադրբեջանը տեղեկատվություն է տարածել, թե իբր Հայաստանի զինված ուժերը Բերդ համայնքի Չինարի գյուղի դիրքերից գնդակոծել են Թովուզի գյուղերից մեկը,հայկական զինուժը գնդակոծել է նաեւ Գետաբեկի եւ Քելբաջարի շրջանների տարածքը։ Նախիջեւանում ադրբեջանական ՀՕՊ-ը այժմ զորավարժություներ է անում։ Ամեն ինչ գնում է նրան, որ հայ-ադրբեջանական զինված նոր բախում է լինելուԼ Հայաստանի իշխանությունը դրան բավարար չափով չի պատրաստվում, կամ՝ ընդհանրապես չի պատրաստվում։ Նիկոլ Փաշինյանը հրաժարականը պահանջած 9 բարձրաստիճան գեներալներ պատերազմի ավարտից հետո ազատվել են իրենց պաշտոններից։ Ազգային ժողովը զբաղված էր պաշտոններ բաժանելով, Նիկոլ Փաշինյանը ՝ քեֆերի եւ հարսանիքների մասնակցելով։ Ո՞ւմ հետ եք կապում Հայաստանի տարածքի պաշտպանության հույսը՝ ՀԱՊԿ-ի՞, Ռուսաստանի՞, պատերազմի ժամանակ հանրությանը 44 օր խաբած Նիկոլ Փաշինյանի իշխանությա՞ն։