f

Անկախ

Ով և ինչպես կպատասխանի Ալիևին. Նիկոլը չկա՝ զբաղված է, չգիտի ինչ պատասխանի, իրեն չի հետաքրքրում. Վահե Հովհաննիսյան


«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․ «Ընդդիմությունը պարտավոր էր/է արձագանքել Ալիևի հայտարարությանը։ Ադրբեջանի նախագահը, ըստ էության, նոր օրակարգ առաջ քաշեց՝ իր նոր ռիսկերով և ձևավորվող նոր իրողություններով։ Նիկոլը չկա՝ զբաղված է, չգիտի ինչ պատասխանի, իրեն չի հետաքրքրում և այլն, չգիտեմ ինչ պատճառներով, բայց չկա։ Նրա գործողությունները վաղուց արդեն չեն տեղավորվում տրամաբանության մեջ, և այստեղ ոչինչ անել չենք կարող։ Բայց ընդդիմության պարագայում հարցն այլ է։

Ընդդիմությունը, առավել ևս՝ խորհրդարանական համակարգում, շատ բարձր կարգավիճակ ունի, գրեթե իշխանություն է։ Եվ այդ «գրեթե»-ն մի օր ամբողջականանում է հենց ճիշտ հրապարակային քաղաքականության արդյունքում։

Եթե ընդդիմությունն Ալիևի առաջ քաշած նոր օրակարգին ու նաև նվաստացնող հնչերանգով տեքստին երեք օր է՝ չի արձագանքում, ապա չի հասկացվում, թե ինչի´ հաշվին պետք է փոխվեն Նիկոլին ձայն տված 600 հազարը, որոնց պատկերացումները պետականության մասին սեփական տնամերձի սահմաններում են, և թե ինչպե´ս պետք է հաղթահարվի տանը մնացած 800 հազարի անտարբերությունը։ Իսկ առանց այս խնդիրները լուծելու՝ մենք երկիրը կորցնելու ենք. սա պետք է պարզ ասել։

Ի դեպ, ընդդիմության պաշտոնական արձագանքը նաև հարգանքի քայլ է այս իշխանությանը մերժած 400 հազարի հանդեպ. հենց նմա´ն հրապարակային քաղաքականությամբ են պահվում կոնսոլիդացված էլեկտորատները։

Մարդիկ մոլորված են, անհանգիստ են, և շատ կարևոր է ընդդիմության՝ որպես ինստիտուտի արձագանքը։ Նման արձագանքներով ու հետևաբար՝ հանրության հետ նման երկխոսությամբ է հեղինակության և վարկանիշի աճ լինում։

Ընդդիմության արձագանքը շատ կարևոր է նաև արտաքին խաղացողների համար՝ թե´ դաշնակիցների, թե´ հակառակորդների։ Հակառակ դեպքում մենք վերածվելու ենք համր պետության։

Սա թույլ տալ չենք կարող, որովհետև նախ՝ սա շատ վտանգավոր է, մյուս կողմից էլ՝ մեծ թվով հանրային գործիչներ և ուղղակի գիտակից մարդիկ երկու-երեք օր է՝ մտահոգ են ու ակտիվ քննարկում են Ալիևի ձևակերպումները։ Սա խոսում է այն մասին, որ նոր քաղաքական- հանրային հոսանքների, նոր ձևաչափերի ստեղծումը բնական ճանապարհով ինտենսիվացվելու է։

Կարծում եմ՝ ընդդիմությունը, այնուամենայնիվ, առաջիկայում կարձագանքի, բայց 21-րդ դարում հրապարակային քաղաքականությունը, տվյալ դեպքում՝ արձագանքի մշակույթը, պետք է բավարարի մի քանի պայմանների՝ ինչպե´ս, ի´նչ բովանդակությամբ և ե´րբ։

Երեքն էլ շատ կարևոր են։ Սա այն հարցերից չէ, որոնց արձագանքում են «դե մի օր հարմար լինի, կպատասխանենք» կամ «դե մի բան կասենք» ռեժիմով։ Պատասխանելիս պետք է հաշվի առնել, որ սա շատ նուրբ և վտանգավոր պահ է. այսօրվա իշխանության ձկնային լռության ֆոնին բարձր հնչեցված ցանկացած ոչ իշխանական տեսակետ կարող է ընկալվել որպես հայ հանրության ընդհանրական պատասխան»։

Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Ավելին
Ավելին