Երեկ Վարդենիսում տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել է 12-13 հազար հեկտար ցանքատարածություն: Այս մասին օգոստոսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով` նույնիսկ կանաչ բուսականություն չի մնացել:
Նա գյուղացիներին կոչ արեց սպասել, մինչեւ հողը չորանա, որից հետո անհրաժեշտ է մշակում անցկացնել հեկտարի համար 250 կգ ազոտական պարարտանյութի կիրառմամբ, անպայման խթանել քիմիական տարրերով (կատալիզատորներ) մշակաբույսերի զարգացումը եւ «Ռիդոմիլ» կիրառել` սնկային հիվանդություններից խուսափելու համար:
«Ճիշտ մոտեցման դեպքում մրգերի 30 տոկոսը կարելի է փրկել»,-ընդգծեց Բերբերյանը` սուր քննադատության ենթարկելով հակակարկտային համակարգերի արդյունավետության համար պատասխանատու պետական մարմիններին: