f

Անկախ

Նոր գյուղտեխնիկա՝ Արտաբույնք համայնքին


Հարևան գյուղերից տեխնիկա խնդրելու՝ տարիների պրակտիկան Վայոց ձորի մարզի Արտաբույնք համայնքում այլևս չի կիրառվի: Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), «Էկոգյուղերի ցանց» ծրագրի շրջանակում, լուծել են գյուղի խնդիրը: Արտաբույնքում վստահ են, որ ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունքն այլևս չեն կորցնի: Համայնքին նվիրաբերված՝ գործարանային արտադրության «Բելառուս» տրակտորն ու «Տուկան-1600» մոդելի՝ հակավորիչ սարքը, բոլորի հողամասերում կհայտնվեն համակարգված ժամանակացույցով:  

Չնայած խիստ անհրաժեշտությանը, Արտաբույնքի բնակիչները տրակտոր չեն ունեցել: Հարևան գյուղերի աջակցությունից օգտվելու համար ստիպված են եղել հարմարվել ժամանակի կորստի և լրացուցիչ ծախսեր անելու անհրաժեշտության հետ: Հիմա արդեն վստահ են՝ հնձված խոտն արևի տակ շատ երկար չի մնա, քամուց էլ չի քշվի: Պատրաստ են իրար թև-թիկունք լինել և աշխատել:   

«Գյուղում ապրելու ձգտում կա, բայց եղած խնդիրները երբեմն պատճառ են դառնում, որ մարդիկ ընտրեն օտար երկրում աշխատելու ճանապարհը: Այդ ամենը կանխելու համար նաև՝ գյուղացուն ձեռք մեկնելը, աջակցելը շատ կարևոր է: Տարիներ շարունակ, բերքահավաքի ժամանակ լուրջ խնդիրներ ենք ունեցել: Վստահաբար կարելի է ասել. որ մեր հոգսերն արդեն կթեթևանան», - ասել է վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը:

Գործընկեր կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), ձգտում են պայմաններ ապահովելով՝ նպաստել մարզերի զարգացմանը: Կա այն վստահությունը, որ ապրուստը հոգալու միջոցներ և կենցաղավարության նվազագույն պայմաններ ապահովելու դեպքում, հնարավոր կլինի նպաստել գյուղական համայնքների զարգացմանը:

«Հողի մշակ լինելը բարդ, բայց  պատվաբեր գործ է։ Աշխատավոր մարդը լավ գիտի հողի արժեքը։ Մեր նպատակը հեռավոր գյուղերում  այդ պատասխանատու գործն անող մարդկանց աջակցելն է: Փորձում ենք մեր հնարավորությունների սահմաններում իրականացնել տարբեր ծրագրեր: Համոզված ենք, որ այս աջակցությունը նույնքան կարևոր է, որքան հեռավոր մարզերում ենթակառուցվածքների զարգացումը: Այսուհետ դուք հնարավորություն կունենաք ձեր առօրյա աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու և ստանալու առավելագույնը: Ամուր թելերով կապված մնացեք ձեր գյուղին և ամեն օր, ձեր աշխատանքով շենացրեք այն»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

Արտաբույնքում գյուղատնտեսական աշխատանքներն ընթացքի մեջ են: Գյուղացուն օգնության հասած տեխնիկան ոչ միայն նոր է, այլև շահագործման առումով՝ հեշտ կառավարելի:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին