Ապագայում պատվաստանյութերը կպարունակեն SARS-CoV-2-ի միանգամից 2-3 շտամ: Այդ մասին «Известия» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է վիրուսաբանության եւ կենսատեխնոլոգիայի պետական հետազոտական «Վեկտոր» կենտրոնի տնօրենը: Գրում է Gazeta.ru-ն։
«Ինչպես գրիպի դեպքում, ամեն տարի կամ տարին երկու անգամ ԱՀԿ հանձնաժողովը կորոշի փոխել պատվաստանյութերի կազմը շտամների առումով` բնակչության շրջանում հավաքական իմունիտետ ձեռք բերելու համար: Եվ մենք հակաքովիդային պատվաստանյութերի կազմը կփոխենք գրիպի դեմ պատվաստանյութերի նմանությամբ», - ասել է Մաքսյուտովը:
Նա նշել է, որ «համապատասխան շտամների հիման վրա կառուցված» դեղամիջոցների օգտագործումը ապահով կերպով կձևավորի վիրուսի նկատմամբ հավաքական իմունիտետ:
Մաքսյուտովը նաև նշել է, որ Վեկտոր կենտրոնը ներկայումս կորոնավիրուսի դեմ եռակի պատվաստանյութ է փորձարկում: Դեղը նախատեսվում է գրանցել մոտավորապես երկու ամսից: