f

Անկախ

Դատավորների թեկնածուների հոգեբանական թեստավորման գործընթացը մեկնարկում է 2021 թվականի օգոստոսի 23-ին


Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով հոգեբանական թեստավորման անցկացման ժամանակի և վայրի մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1.1-րդ մասը` տեղեկացվում է, որ դեռևս 2021 թվականի հուլիսի 26-ին դատական իշխանության պաշտոնական կայքէջում (www.court.am) հրապարակվել է Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ-53-Ո-138 որոշումը, որի Հավելված 1-ով սահմանվել է հոգեբանական թեստավորում անցկացնելու վերաբերյալ գործողության իրականացման հատուկ ժամկետ՝ 25․08․2021 թվականին։

Միաժամանակ տեղեկացվում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով անցկացվելիք հոգեբանական թեստավորման գործընթացը մեկնարկում է 2021 թվականի օգոստոսի 23-ինժամը 11:00-ինԱրդարադատության ակադեմիայում (հասցենքԵրևան, Փիրումյանների փող. 9):  

«Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 31-ի «Դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունվարի 14-ի թիվ ԲԴԽ-1-Ն-2 որոշման Հավելված 2-ի 18-րդ կետի համաձայն՝ թեստավորման սենյակում կարող են ներկա գտնվել նաև արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի մեկ ներկայացուցիչ, փաստա­բան­ների պալատի ներկայացուցիչ երկու փաստաբան և Հավակնորդների որակավորման գրավոր քն­նութ­յանը մասնակցելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպությունների ներկա­յա­ցու­ցիչները:

Նույն որոշման Հավելված 2-րդի 19-րդ կետի համաձայն՝ հավատարմագրված հասարակական կազմակերպության և փաստաբանների պալատի ներկա­յացուցիչ Դիտորդը Թեստավորման օրվանից առնվազն մեկ օր առաջ պետք է Խորհրդին ներկայացնի իր կողմից ստորա­գրված հայտարարություն այն մասին, որ նա համաձայն է սույն կարգի պայմաններին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ hավակնորդների որակավորման գրավոր քննությանը մասնակցելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպությունների և փաստաբանների պալատի ներկա­յացուցիչ դիտորդների կողմից ներկայացվել են հայտեր, ուստի վերջիններիս առաջարկվում է մինչև սույն թվականի օգոստոսի 21-ը հայտարարություն ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ այն մասին, որ համաձայն են Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունվարի 14-ի «Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 31-ի «Դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ն-2 որոշմամբ հաստատված կարգի պայմաններին (Խորհրդի աշխատակազմի գրասենյակը գտնվում է ք.Երևան, Կորյունի փող. 17 հասցեում):

ԲԴԽ

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին