Անցած շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի խիստ վարակիչ ալֆա, բետա, գամմա և դելտա շտամներն ընդլայնել են իրենց աշխարհագրությունը: Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ ԱՀԿ -ի՝ անհանգստացնող շտամների առկայության մասին հաղորդող երկրների և տարածքների թիվը շարունակում է աճել: Մասնավորապես, այն տարածքների թիվը, որտեղ «ալֆա» -ն շրջանառվում է, շաբաթվա ընթացքում ավելացել է 185-ից մինչև 190, «բետա»՝ 136 -138, «գամմա» ՝ 81-82 և «դելտա»՝ 142 -148:
ԱՀԿ-ի տվյալներով՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում աշխարհում COVID-19- ով հիվանդացությունն աճել է 4%-ով: Ընդ որում, մահացածների թիվը նախորդ շաբաթվա համեմատ գրեթե չի ավելացել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնի տնօրեն Ռինատ Մակսյուտովը, հետագայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը միանգամից պարունակելու են SARS-CoV-2- ի 2-3 շտամ: Նրա խոսքով ՝ տարեկան կամ երկու անգամ ԱՀԿ կոմիտեն կորոշի փոխել պատվաստանյութերի կազմը շտամների առումով `բնակչության կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելու համար: