f

Անկախ

Ապրանքների անօրինական ներկրման, կաշառք ստանալու և այլ չարաշահումներ թույլ տալու համար մեղադրանք է առաջադրվել 8 անձի, այդ թվում` ՊԵԿ պաշտոնյաների


ՀՀ պետական եկամուտների կոմիտեում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի ապրանքների` Վրաստանից ՀՀ տարածք ապօրինի ներկրման, ինչպես նաև ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական անփութության, ապրանքների անօրինական ներկրմամբ զբաղվող անձին օժանդակելու դեպքեր, որոնց հետևանքով պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 73 մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:

Մասնավորապես, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ապրանքների անօրինական ներկրմամբ զբաղվող Լևոն Ավագյանը 2019թ. դեկտեմբերից 2020թ. մարտն ընկած ժամանակահատվածում` 4 վարորդների օժանդակությամբ, առանց մաքսային հայտարարագրման և համապատասխան մաքսային ձևակերպումների, Բագրատաշենի մաքսակետով Վրաստանից Հայաստանի Հանրապետություն է ներկրել ընդհանուր 9 բեռնատար սննդամթերք և ավտոյուղեր: Այդ ընթացքում Բագրատաշենի մաքսակետի ուղեփակոցում ծառայություն իրականացնող մաքսային տեսուչ Հայկ Մարտիրոսյանը, չկատարելով իր ծառայողական պարտականություները, ապրանքների վերաբերյալ մաքսային հայտարարագիր ներկայացված չլինելու պայմաններում թույլատրել է Լ. Ավագյանին պատկանող բեռների ապօրինի ներկրումը ՀՀ տարածք: 

Քննությամբ հիմնավորվել է նաև, որ Բագրատաշենի մաքսակետի կշեռքավար Տիգրան Ավետյանը հանցավոր համաձայնության է եկել Լևոն Ավագյանի հետ` վերջինիս կողմից ապրանքներն առանց հայտարարագրման ներկրելուն օժանդակելու, ինչպես նաև մաքսատան տեսուչի կողմից Լ. Ավագյանից խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու հարցերում: Մասնավորապես` Տիգրան Ավետյանը բեռների անօրինական ներկրումներին օժանդակելուց հետո Լևոն Ավագյանից ընդհանուր շուրջ 6000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարներ է վերցրել և փոխանցել մաքսատան պաշտոնատար անձին:   Տ. Ավետյանը հերթական` 800 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը չի հասցրել վերցնել և փոխանցել մաքսային տեսուչին` իրավապահ մարմինների կողմից հանցագործության դեպքը բացահայտվելու պատճառով:

Բացի այդ, Բագրատաշենի մաքսակետի հերթափոխի պետ Վոլոդյա Ասատրյանը, իր հերթին, ծառայության նկատմամբ ցուցաբերելով անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, Լ. Ավագյանի կողմից վերը նշված ապօրինի ներկրումներ կատարելու օրերին իր ղեկավարած հերթափոխում ընգրկված կշեռքավարի և մաքսային տեսուչի գործունեության նկատմամբ վերահսկողական գործառութային պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: 

Նկարագրված հանցավոր արարքների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 73 մլն դրամի վնաս, որի մի մասը նախաքննության ընթացքում վերականգնվել է, իսկ մնացած մասի չափով արգելանք է դրվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել` 

Լևոն Ավագյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205րդ հոդվածի 1ին մասի 2րդ կետով /6 դրվագ/, 205րդ հոդվածի 2րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 312րդ հոդվածի 2րդ մասով /8 դրվագ/, 

Արթուր Տիրացվյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38205րդ հոդվածի 1ին մասի 2րդ կետով /5 դրվագ/, 

Ամատուն Ենոքյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38205րդ հոդվածի 1ին մասի 2րդ կետով, 

Վահան Սահակյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38205րդ հոդվածի 1ին մասի 2րդ կետով, 

Էդգար Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38205րդ հոդվածի 1ին մասի 2րդ կետով, 

Վոլոդյա Ասատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315րդ հոդվածի 1ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 315րդ հոդվածի 2րդ մասով /7 դրվագ/,

Հայկ Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308րդ հոդվածի 2րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308րդ հոդվածի 1ին մասով /6 դրվագ/, ՀՀ քրեական օրենսգրքի 38205րդ հոդվածի 2րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38205րդ հոդվածի 1ին մասի 2րդ կետով /5 դրվագ/,

Տիգրան Ավետյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38311րդ հոդվածի 3րդ մասի 3րդ կետով /8 դրվագ/, ՀՀ քրեական օրենսգրքի 38205րդ հոդվածի 1ին մասի 2րդ կետով /6 դրվագ/ և ՀՀ քրեական օրենսգրքի 38205րդ հոդվածի 2րդ մասով: 

Վերը նշված մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ՀՔԾ

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին