f

Անկախ

Դատավորն իր որոշման համար չպետք է ենթարկվի պատասխանատվության. դատավոր Արման Հովհաննիսյան


Գտնում եմ, որ դատավորի կայացրած որոշման համար իր մտքերի, մոտեցումների, վերլուծությունների համար կարգապահական վարույթ հարուցելը սխալ է, որովհետեւ դա ուղիղ կաշկանդում է դատավորին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևան  քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։

Նշենք, որ Արդարադատության նախարարը Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ։

«Ջհանգիրյանն ասաց՝ կքննարկենք ամենայն խորությամբ, նիստն էլ հետաձգվեց հենց այդ նպատակով։ Իմ կարծիքով՝ ինքը խոսեց օրենսդրական կարգավորումների մասին, որ չկա օրենսդրական կոնկրետ արգելք, որն արգելի Արդարադատության նախարարին կարգապահական վարույթ հարուցելու հետ կապված։ Կարգապահական վարույթը կարճելու վերաբերյալ իմ միջնորդության մեջ նշեց, որ օրենսդրական արգելք չկա, բայց իրավական տրամաբանությունից չի բխում սա։ Արգելք չկա, բայց կա շահագրգիռ կողմ լինելու հանգամանքը։ Ցանկացած օրենսդիր չէր կարող նախատեսել շահագրգիռ կողմ լինելու պայմաններում, քանի որ դա միջազգային իրավունք նորմերով է կարգավորված»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք դատավորի որոշման առնչությամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը խնդրահարույց չէ՞, Հովհաննիսյանը պատասխանեց, որ դատավորն իր որոշման համար չպետք է ենթարկվի պատասխանատվության. «Կարող է ինչ-որ ծայրահեղ իրավիճակ լինել, դատավորն իր որոշման մեջ այնպիսի նորմի հղում տա, որն այլեւս գոյություն չունենա։ Երբ խոսք է գնում դատավորի մոտեցման համար կարգապահական վարույթին, ապա ես սխալ եմ համարում։ Այստեղ գործ ունենք բարդ իրավական խնդրի հետ, որովհետեւ ինչքան հետաքրքրվել եմ, այսպիսի իրավական խնդիր առաջին անգամ է»։

Արման Հովհաննիսյանի կարծիքով՝ պետք է այդ վարույթը կարճվի. «Գտնում եմ, որ ես հիմնավոր միջնորդություն եմ ներկայացրել։ ԲԽԴ-ն 2020 թվականի հուլիսի 13-ին նմանատիպ դիրքորոշում է հայտնել ու կարճել վարույթը»։

Արման Հովհաննիսյան ԲԴԽ

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին