Գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի աստղ Դանիել Քրեյգը հայտարարել է, որ ժառանգություն չի թողնի իր երեխաներին: Գրում է Gazeta.ru-ն։
53-ամյա դերասանը 3-ամյա դուստր ունի ներկայիս կնոջից ՝ դերասանուհի Ռեյչել Վայսից, և չափահաս դուստր՝ Էլլան, որը ծնվել է նախորդ ամուսնությունից: Խոսելով ժառանգության հարցի վերաբերյալ իր վերաբերմունքի մասին՝ նա որպես օրինակ բերել է ամերիկացի գործարար Էնդրյու Կարնեգին:
«Մի հին ասացվածք կա. Եթե հարուստ ես մահանում, ապա հիմար ես: Քարնեգին, ժամանակակից փողերով տվել է 11 միլիարդ դոլար: Ահա թե որքան հարուստ էր նա, և ես կարծում եմ, որ նա վերջում ինչ -որ բան խնայել էր իր համար», - The Sun պարբերականը մեջբերում է արտիստի խոսքերը:
Նա նաև անճաշակ է անվանել ժառանգության ավանդույթը: «Իմ փիլիսոփայությունը հետևյալն է՝ . Ազատվեք դրանից կամ տվեք այն նախքան մահանալը», - ասել է Քրեյգը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դենիել Քրեյգը գլխավորել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանիշը: Variety հրատարակությունը հայտնում է, որ 2021 թվականին նրա ֆիլմերի հոնորարները հասել են 100 մլն դոլարի, որը կրկնակի գերազանցում է երկրորդ հորիզոնականում հայտնված Դուեյն Ջոնսոնի հոնորարներին։