Ալեքո ի՞նչ ես գրում։
-Հեչ ապ ջան, զոհված ազատամարտիկների անունները կգրեմ։
Գոռը ձգվում ա դեպի թուղթն ու կարդում՝ Շիրինյան Գոռ, Սիմոնյան Ալեք։
-Ի՜, էս մե՞ր անուններն ես գրում։
Ալեքը սկսում է բարձր ծիծաղել.
-Ախպեր ջան, քնած էիր, Խորենը զանգեց, ըսավ օր Ջալալն ըսել է՝ էն լավ տղեքիդ կսես իրանք իրանց ձեռքով իրանց անունները գրեն, որ «Արիության մեդալի» ներկայացնեմ։
Գոռը լռեց, միասին լռեցին. երկուսն էլ նույն բանն էին մտածում. «Արդյոք իրենք կհասցնե՞ն ստանալ այդ մեդալները»:
Գոռը ստացավ, Ալեքին շնորհվեց հետմահու...
Այսօր գյումրեցի Ալեքսան Սիմոնյանի ծննդյան օրն է: Նա պետք է դառնար 24 տարեկան, բայց հավերժ մնա 23 տարեկան...
Երկնային ծնունդդ շնորհավոր, ախպեր ջան: