Դերասան Թոմ Հենքսը թվիթերյան միկրոբլոգում պատմել է կորոնավիրուսով վարակվելուց հետո իր առողջական վիճակի մասին: Գրում է Gazeta.ru-ն։
Հենքսը կնոջ՝ Ռիտա Ուիլսոնի հետ միասին տաս օր առաջ հոսպիտալացվել էր Ավստրալիայում, իսկ օրեր անց զույգը կարանտինացվել էր:
«Մենք մեզ ավելի լավ ենք զգում», - հավաստիացրել է դերասանը:
Նա նաև նշել է, որ ինքնամեկուսացման աշխատանքներ են կատարվում: «Դուք ոչ մեկին չեք փոխանցում վիրուսը, ոչ ոք այն ձեզ չի փոխանցում: Ողջամիտ է հնչում», - գրել է նա:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: