Այսօր՝ օգոստոսի 23-ին, ԲԴԽ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ հրավիրված նիստը հետաձգվել է:
Նախորդ նիստը չէր կայացել, քանի որ դատավորը գտնվում էր արձակուրդում եւ միջնորդել էր հետաձգել այն, իսկ այսօր նիստի հետաձգման վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը, որին միացել է նաեւ դատավոր Գագիկ Խանդանյանը. նա ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար:
ԲԴԽ-ն որոշել է հաջորդ նիստը նշանակել սեպտեմբերի 6-ին, ժամը՝ 15.00-ին: