ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինի տրանպորտային անվտանգության, առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները եւ ՀՀ ոստիկանության ծառայողները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով այսօր՝ օգոստոսի 23-ին, վաղ առավոտից շարունակել են վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ։
Ինչպես տեղեկանում ենք Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, մշտադիտարկվել է Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում գործող մոտ 90 տրանսպորտային միջոց։
Վերահսկողական միջոցառման արդյունքում Տեսչական մարմնինների մասնագետներն արձանագրել են մի շարք խախտումներ։ Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 4 արձանագրություն, որոշ դեպքերում տրվել են պարտադիր կատարման ցուցումներ։
Վերահսկողության հետ միաժամանակ՝ Տեսչական մարմինների մասնագետները նաեւ բացատրական եւ իրազեկման աշխատանքներ են իրականացրել։
Համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով վերահսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։