f

Անկախ

Փոստանջյանը գիտի՝ ով է ամուսնու մեքենայի պայթեցման պատվիրատուն


«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, փաստաբան Զարուհի Փոստանջյանի ամուսնու՝ բժիշկ Սուրեն Դրամփյանի «Mercedes» մակնիշի ավտոմեքենան պայթեցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով`՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով: Սուրեն Դրամփյանը ճանաչվել է տուժող, իսկ մեղադրյալներ դեռևս չկան։

Անցել է 18 օր, սակայն հրկիզված ավտոմեքենան ոստիկանության պահանջով շարունակում է մնալ դեպքի վայրում՝ տուժողի բնակարանի շենքի բակում։ Քանի դեռ փորձաքննությունն ավարտված չէ, մեքենան չպետք է տեղաշարժվի։ Սակայն կիսամոխրացած ու սարսափելի տեսք ստացած ավտոմեքենան շենքերի բակի բանուկ հատվածում թողնելը, մեղմ ասած, ճիշտ չէ, հատկապես, որ տարածքում նաև երեխաներ կան։

Զարուհի Փոստանջյանն Անկախ-ին հայտնեց, որ դատելով գործի դանդաղ ընթացքից՝ պարզ է, որ չեն ուզում այն բացահայտել։ Քրեական գործ են հարուցել դեպքից հինգ օր անց, իսկ 13 օր անց են միայն դեպքի վայր ժամանել փորձագետները և կատարել փորձաքննություն։ Հիմա էլ սպասում են փորձաքննության արդյունքներին։

Փոստանջյանը hույս չունի, որ դեպքը բացահայտվելու է, քանի որ գիտի, որ պատվիրատուն գործող իշխանությունն ու իր ղեկավարն են։ «Ես ունեմ երկու թշնամի՝ Նիկոլը և թուրքը, ուրիշ թշնամիներ չունեմ։ Եթե պատվիրատուն Նիկոլը չլիներ, դեպքն արդեն բացահայտված կիներ։ Ակնհայտ է, որ իրենք են արել, իրենք իրենց հո չե՞ն բացահայտելու»,-ասում է Փոստանջյանը՝ հավելելով, որ ողջ տարածքը տեսագրվում է։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործչի ամուսնու ավտոմեքենան պայթեցվել ու հրկիզվել էր ս․թ․ օգոստոսի 5-ին՝ ժամը 3:30 սահմաններում, նրանց շենքի բակում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կասյան-Գյուլբեկյան փողոցների հատվածում, գազատար խողովակի անմիջապես կողքին։ Դիզելային շարժիչով աշխատող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի առաջին հատվածը գրեթե մոխրացել է: Այրվել է նաև նրա մեքենայի կողքին կայանած մեկ այլ մեքենայի հետնամասը։ Բարեբախտաբար պայթյունի հետևանքով գազատարը չէր վնասվել, քանի որ այն կարող էր աղետալի հետևանքներ ունենալ։ 

Զարուհի Փոստանջյան Պայթյուն քաղաքական հետապնդում Հայաստան խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին