f

Անկախ

Վահագն Ալեքսանյանին իր կազմվածքը թույլ չտվեց, որ ոտքն այ ստեղից ավել բարձրացնի. Վահե Հակոբյան


Իրենք եկել էին ծրագրավորած, մի քանի թիրախ ունեին, որից մեկը ես էի, դրա մասին է վկայում այն, որ երկրի վարչապետի աթոռը զբաղեցրած անձնավորությունը մնաց իր թիկնազորով շրջապատված։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Իր թիրախում լինելը Վահե Հակոբյանը բացատրեց այն հանգամանքով, որ ինքը Սյունիքից է։

«Իրենք մոծակների ուժ ունեն։ Վահագն Ալեքսանյանին իր կազմվածքը թույլ չտվեց, որ ոտքն այ ստեղից ավել բարձրացնի։  Հեշտ է, երբ պատսպարվում ես պետական ապարատի հետեւում՝ շրջապատված անվտանգության աշխատակիցներով, ու էդպես տղա են իրենց ներկայացնում ֆեյսբուքով… Ես իրենցից շատերին եմ ճանաչում։ Կյանքի նորմալ պայմաններում իրենց ծպտունները դուրս չէր գալիս ոչ մի տեղից։ Իսկ հիմա...»,– ասաց Վահե Հակոբյանը։

ԱԺ–ում ծեծկռտուքի ժամանակ Վահե Հակոբյանը թեթեւ վնասվածք է ստացել աչքի հատվածում։  Տեղի ունեցածն ըստ Հակոբյանի՝ պետք է իրավական եւ բարոյական հետեւանքներ ունենա։ 

«Մենք այսօր ամենայն հավանականությամբ խմբակցության կամ էլ դաշինքի նիստ կունենանք ու մեր տակտիկան կորոշենք, որովհետեւ սա անթույլատրելի է։ Սա հետեւանքն է այնի բանի, որ փողոցը բերում են ԱԺ»,– ասաց նա։

Ըստ Վահե Հակոբյանի՝ իշխանության երազանքն է իրեն կալանավորել, բայց դրա համար հիմքեր չկան, հակառակ դեպքում այդ քայլին կգնային։

Վահե Հակոբյան Ազգային ժողով Տեսանյութ Հայաստան

ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Ավելին
Ավելին