f

Անկախ

Դավաճան է նա, ով փող է տալիս բանակից ազատվելու համար, բանակից ազատվել է փողով, ով, օրինակ, Լոռու մարզում ժամանակին 3000 դոլարով ազատվել է ու այսօր ճղճղում է. Գեղամ Մանուկյան


Դավաճան է նա, ով փող է տալիս բանակից ազատվելու համար, դավաճան է նա, ով բանակից ազատվել է փողով, դավաճան է նա, ով, օրինակ, Լոռու մարզում ժամանակին 3000 դոլարով ազատվել է ու այսօր ճղճղում է: Այս մասին ԱԺ նիստում կառավարության ծրագրի քննարկմանը հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

 

Նա չհստակեցրեց՝ ում մասին է խոսքը, սակայն խոստացավ, որ իրավապահ մարմիններին տեղյակ կպահի:

Մանուկյանն անդրադարձավ Կառավարության գործունեության ծրագրում բանակին առնչվող մի շարք մատնանշումներին՝ ասելով.

«Մի քանի օր շարունակ իշխանական քարոզչամեքենան աշխատեցնում է երկու թեզ՝ ծառայության ժամկետը կրճատվելու է, սահմանում սահմանապահ զորքերն են լինելու: Սիրելի՛ հայրենակիցներ, ով մի պահ մտածել է՝ «ինչ լավ է, իմ տղան շուտով առաջնագծում դիրքի չի կանգնելու, ապագայում որ բանակ գնա, 2 տարի չի ծառայելու», ուշադիր կարդացեք կառավարության ծրագիրը՝ «աստիճանաբար անցում կկատարվի արհեստավարժ, պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի ժամկետային զորահավաքային զինծառայության կառուցվածքը: Այս խոստումն այս տարվա, մյուս տարվա համար չէ»,-ասաց նա:

Այնուհետ պատգամավորն ընդգծեց այն ձևակերպումը, թե հեռանկարում ՀՀ պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն այժմ իրականացնում է ՀՀ ԶՈՒ-ն, կիրականացնեն սահմանապահ զորքերը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, ձեր զավակներն էլի մարտական դիրք են պահելու, սա ապագայի համար է գրված: Մեր սահմանապահ զորքերի կառուցվածքն ամբողջովին այլ է եղել, հայ-վրացական սահման պահելու համար է եղել, ոչ թե թշնամու դեմ Գեղարքունիքում կամ Սյունիքում դիրք պահելու համար: ԱԽ՝ «տարած-հետ բերած» քարտուղար Արմեն Գրիգորյանը, որ Հանրայինի եթերում ասում է՝ այս ենք անելու, այն ենք անելու, այս տարվա, մյուս տարվա համար չէ: Չգիտեմ՝ քանի տարի հետո կլինի, բայց, դատելով այս կառավարության՝ անցնող երեք տարվա գործունեությունից, կարծում եմ՝ դժվար էլ իրականացվի»,-ասաց նա:

Գեղամ Մանուկյան Ազգային ժողով Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին