f

Անկախ

Եռաբլուրում դեռ փոսեր են փորում, իսկ դուք Դաշնակցության 1918 թվականի տարածքային զիջումներ եք քննարկում․ Վարդանյան


Անհնար է հավատալ կառավարության ներկայացրած ծրագրին, որովհետեւ այս իշխանությունն ամեն ինչ կեղծում է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Դուք կեղծել եք ամեն ինչ։ Դուք կեղծել եք պատերազմը, դուք խաբել եք հասարակությունը։ Դուք նույնիսկ զոհերի, անհետ կորածների եւ գերիների թվեր չեք ասում։ Ես ոչ միայն չեմ հավատում ձեր ծրագրին, այլ նաեւ մարդկանց խորհուրդ կտամ վախենալ այդ ծրագրից, որովհետեւ ձեր խոստումները միայն աղետ ու ողբերգություն են բերում»,- նշեց նա։

Էլինար Վարդանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանաի ամբիոնից քաջալերում էր պատգամավորների նկատմամբ կիրառվող բռնությունը։

«Այդ նույն ղեկավարը 13 տարի առաջ ասում էր՝ հոգիս փառավորվում է, երբ մարդիկ փայտերով, մահակներով հարձակվում են ոստիկանների վրա։ Երեկ այդ նույն ձեր ղեկավարի հոգին փառավորվում էր, երբ նույն ՊՊԾ-ն բռնություն էր գործադրում երիտասարդ կնոջ նկատմամբ։ Հիմա կողմնորոշվեք՝ ձեր հոգին ի վերջո ինչից է փառավարվում, երբ ՊՊԾ-ի հանդեպ են բռնություն կիրառում, թե երբ ՊՊԾ-ն է բռնություն կիրառում»,- ասաց Էլինար Վարդանյանը։

Ըստ Էլինար Վարդանյանի՝ Հայաստանին սպասում են անորոշություններ, անկայունություններ, ներքին մարտահրավերների բարդ փուլ։

«Դա ինձ ստիպում է մտածել ամբողջ օրն այս իշխանության ամբիոնից հնչեցրած ձեր ղեկավարի այն միտքը, որ ժողովուրդը մեզ տվել է քվե, մեծամասնություն, եւ դուք էլ երկրորդելով ասում էիք, որ մեզ մանդատ տվել եք, ինչ ուզում՝ անում ենք։ Բայց այդպես չէ իրականում։ Ձեզ քվե է տվել 600 հազարից ավել մարդ։ 400 հազար մարդ գնացել եւ դեմ է քվեարկել ձեր իշխանությանը։ 800 հազար ընտրող էլ չի մասնակցել, էլի դեմ է եղել ձեր իշխանությանը։ Յուրաքանչյուր գրագետ իշխանությանը սա պետք է մտահոգեր։ Բայց դուք ձեզ պահում եք այնպես կարծես ոչինչ չի եղել։ Մի հատ ձեր շուրջը նայեք։ Այնպես եք ձեզ պահում կարծես թե մեր պետության սահմանները չեն փոխվել, տարածաշրջանում մեր պետության կշիռը զրոյականի չեք հասցրել, չի զոհվել մի ողջ սերունդ, մինչեւ երեկ դիեր չեն հայտնաբերել։ «Եռաբլուրում» դեռ փոսեր են փորում, իսկ դուք դաշնակցության 1918 թվականի տարածքային զիջումներ եք քննարկում»,- հավելեց Էլինար Վարդանյանը։

Հայաստան Էլինար Վարդանյան

«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Ավելին
Ավելին