f

Անկախ

Հայոց ցեղասպանության իրական պատճառը կամ ինչպես հակառուսական շրջանակները զոհին դարձնում են դահճի փաստաբան


«Ավելի քան 100 տարի առաջ մենք պահանջեցինք Արեւմտյան Հայաստանը եւ ստացանք Հայոց ցեղասպանություն ու Մեծ հայրենազրկում», գրում է Թաթուլ Հակոբյանը «Ալիք մեդիայում»։

Հակոբյանը մեղադրում է հայ քաղաքական վերնախավին այն բանի համար, որ երիտթուրքերը կոտորեցին 1,5 միլիոն հայերի ու բնաջնջեցին Արևմտյան Հայաստանը իր մշակույթով։

Ինչո՞ւ են մեղավոր հայ գործիչները, որ պահանջում էին Արևմտյան Հայաստա՞նը։ Շատ վերացական է հնչում. Ովքե՞ր էին պահանջում, ումի՞ց էին պահանջում, և պահանջելուց հետո ի՞նչ էին պատրաստվում անել։ Եթե այս վերացականությունը փորձենք որոշակիացնել, ապա ըստ Հակոբյանի, հայ հեղափոխական շարժումները մեղք էին գործել Օսմանյան կայսրության իշխանության նկատմամբ, որ Արևմյտյան Հայաստանի հայերի իրավունքներն էին պատշպանում, և այդ մեղքի համար Երիտթուքերը պատժեցին՝ ցեղասպանության ենթարկելով հայերին։

Ընդհանրապես կա զոհի այն հոգեբանությունը, որ իր կորուստների հետ կորցնում է նաև իր կարողականության նկատմամբ հավատը, որ ինչ-որ բանի արժանի է ինքը, ու նաև արդարության գիտակցությունը, որ իր նկատմամբ կատարվածը անարդարություն է, և սկսում իր մեջ փորփրել իր կորուստների մեղքը, ու գտնում այն «վարքը», որին հետևելու դեպքում զոհ չէր դառնա։

Հայոց ցեղասպանության մեջ սեփական մեղքը որոնելու կոնտեքստում, հայ որոշ շրջանակներ և մտավորականներ էլ իրենց ժողովրդի նկատմամբ գնահատականը այնքան են իջեցնում, որ նրան արժանի չեն համարում պայքարել իր իրավունքների համար ու մղում են նրան համակերպվել միայն գոյատևելու անասնական մղմանը։

Ըստ Հակոբյանի, հայ ժողովուրդը արժանի՞ չէր Արևմտյան Հայաստան ունենալ, այսինքն, ինքնորոշվել, սեփական պետական կազմավորում ունենալ, որ հայ ժողովրդի օրակարգը պետք է թելադրեին նրան տիրապետողնե՞րը՝ այս դեպքում Օսմանյան կայսրությունը, և հայերը հլու հնազանդ այդ օրակագով պետք է շարժվեի՞ն։ Ինչպես կտեսնենք, այդ օրակարգը հայերի թուրք դառնալն էր։

Հոգեբանական խնդրից անցնելով քաղաքական ծրագրին, հարց տանք՝ եթե հայ հեղափոխական շրջանակները հետևեին Թաթուլ Հակոբյանի թեզերին՝ չպահանջեին «Արևմտյան Հայաստանը», արդյո՞ք հայոց ցեղասպանություն չէր լինի։

Այն հայ շրջանակներն ու մտավորականները, որոնք վստահ են, թե հայոց ցեղապանության պատճառը հայ ազատագրական շարժումներն էին, զոհն են մի կողմից իրենց նեղ մտահորիզոնի, որը թույլ չի տալիս թուրք ու հայ հակամարտությունից դուրս ավելի լայն աշխարհ տեսնել, զորօրինակ թուրք և այլ հանրությունների հակամարտություններ՝ թուրք֊ալևի, թուրք֊քուրդ, թուրք֊հույն, թուրք֊արաբ և այլն, և հասկանալ, որ 100 տարի է Թուրքիայի հանրապետության տարածքում ձևավորվում է թուրքական ազգայնական պետություն, որը վերացնում է բոլոր նրանց, ովքեր թուրք չեն։ Մյուս կողմից էլ կամա թե ակամա դառնում են Արևմտյան քաղաքական շահերի գործիքը, որ ներշնչում է, թե հայոց ցեղասպանության ու ընդհանրապես հայ ժողովրդի կորուստների պատճառը հայերի Ռուսաստանի հետ դաշնակցելն է։

Հիմա հարց, ինչու եղավ հայոց ցեղասպանությունը.

Մինչև 20-րդ դարի սկիզբը Օսմանյան կայսրությունը գնալով փոքրանում էր, ազգային ազատագրական շարժումների շնորհիվ հերթով անկախություն էին ձեռք բերում հույները, սերբերը, Մոնտենեգրոն, ռումինացիները, բուլղարները, ալբանացիները: 1912թ. Բալկանյան պատերազմում կայսրությունը իր եվրոպական մասը գրեթե ամբողջությամբ կորցրեց, մնացել էր միայն Կոստանդնուպոլիսը։ Մյուս կողմից էլ Օսմանյան կայսրությունում ահագնանում էր թուրքական նացիոնալիզմը, որի հետևորդներն էին 1908֊ի հեղափոխությամբ իշխանության եկած երիտթուրքերը, որոնք ծրագրում էին կայսրությունը վերածել ազգային պետության՝ բոլոր փոքրամասնություններին վերացնելով:

100 տարվա ընթացքում, մինչև օրս դեռևս շարունակվում է թուրք պետություն ձևավորելու, Թուրքիան լրիվ թուրքացնելու ազգայնական ծրագիրը.

Օսմանյան կայսրությունում ապա Թուրքական հանրապետությունում կոտորվել, ցեղասպանության են ենթարկվել 1,5 միլիոն հայեր, 1,2 միլիոն հույներ, ասորիների ցեղասպնությունները որ ձգվում էր դեռևս 19֊րդ դարի վերջերից, միայն 1914-1921թվերին 750 հազար ասորի են կոտորել։ Քրիստոնյա արաբների ցեղասպանությունը. դեռևս 1860 թվին Սիրիայի ու Լիբանանի տարածքում կոտորում են 40 հազար մարոնիտ֊քրիստոնիաների։ Երիտթուքերի կառավարությունը Լիբանանում արհեստական սով առաջացրեց (շատ պատմաբաններ վստահ են, որ արհեստական էր այն, Բեյրութում սով չի եղել, և թույլ չեն տվել, որ այնտեղից ցորեն տանեն լեռներ), և մոտ 250 հազար քրիստոնյա արաբ սովից մահացավ: Քրիստոնյաներին բնաջնջելուց հետո թուրքերը անցնում են մուսուլման այլազգիներին՝ 1937-1938 թվերին ալևիների ցեղասպանությունը, 80 հազարից ավել ալևիներ կոտորեցին, ապա մինչև հիմա ձգվող քրդերի ցեղասպանությունը։

Թաթուլ Հակոբյանը բան չունի՞ ասելու հույներին, արաբներին, ասորիներին, քրդերին, ալևիներին, ինչո՞ւ եք հույն լինում, ասորի լինում, ալևի լինում, թուրք դառնայիք, պրծնեիք, չկոտորվեիք։

Թուրքական պետության ձևավորման պատմությունը դիտարկելով, հայոց ցեղասպանությունից խուսափելու միակ ճանապարհը հրաժարվելն էր հայ ինքնությունից, կրոնից, և մուսուլման թուրք դառնալն էր։ Թուրքական նացիոնալիզմը ռասիստական չի, գլխիդ ձևն ինչպիսին ուզում է լինի, եթե դու քեզ թուրք ես համարում, օքեյ, ձեռք չենք տա։ Աթաթուքի հայտնի խոսքն է՝ «Երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում», ուզո՞ւմ ես երջանիկ լինել, ասա թուրք եմ, չե՞ս ուզում, սրի կքաշվես։ Եվ եթե Հակոբյանը մերժում է «Արևմտյան Հայաստան» ունենալու պահանջը, այսինքն, վերջին 300 տարվա հայոց պատմության շարժիչ ուժը, ուրեմն, ինչն է ընդունում, Աթաթուրքի խո՞սքը՝ ասեիր թուրք եմ, չկոտորվեիր, երջանիկ լինեիր։

Սակայն զոհի այս հոգեբանական տրավման չէր կարող արդյունավետ աշխատել հայ հանրության վրա, եթե որոշակի արտաքին շահեր չարտահայտեր։

Սեփական մեղքի պատճառով զոհ դառնալու, ցեղասպանության ենթարկվելու բարդույթին յուղ են լցնում հակառուս շրջանակները՝բացատրելով, թե իբր հայերին բնաջնջեցին ռուսական կողմնորոշման, և առաջին աշխարհամարտում թուրքերի թշնամի ռուսական զորքերում կամավորական գնդեր ստեղծելու պատճառով։ Այս թեզը հաճույքով տարածում են նաև թուրքական կիսապաշտոնական և մտավորական շրջանակները՝ թե հայերը դավաճանեցին Օսմանյան կայսրությանը ու պատժվեցին:

Կրկին գործում է նեղ մտահորիզոնը, որ չի կարողանում տեսնել հայ֊ռուս, հայ֊թուրք հարաբերություններից դուրս այլ հարաբերություններ։

Ռուսական բանակի կազմում հայ կամավորների գնդերը յուրահատուկ երևույթ չէին, և՛ ռուսական և՛ թուրքական բանակների կազմերում կային տարբեր ազգային և կրոնական կամավորական գնդեր, բայց հայկական հարցերի վրա սևեռված հայ պատմագրությունը նրանց չի անդրադառնում և ստեղծում է կամավորական շարժման վերաբերյալ ոչ ամբողջական պատկեր:

Օսմանյան կայսրության հայերը հիմնականում նվիրված էին իշխանությանը, զորակոչվում էին բանակ, 120 հազարից ավել հայ էր զորակոչվել, պատրաստ կռվել Ռուսասկան կայսրության դեմ, սակայն նրանց բոլորին կոտորեցին:

Իսկ կամավորականների թիվը ռուսական բանակում ընդամենը 10հազար հոգի էր, և որևէ հիմնավորում չի կարող ունենալ, որ այդ 10 հազար կամավորի պատճառով Օսմանյան կայսրության մի ծայրից մյուսը՝ արևմտուքից արևելք հյուսիսից հարավ կբնաջնջեն մի ամբողջ աշխարհ՝ 1,5 միլիոնին կկոտորեն, 1 միլիոնն էլ մազապուրծ կփախչի։

Ուրեմն, տեսանք որ թուրքական նացիոնալիզմը բնաջնջելու էր քրիստոնյա փոքրամասնություններին, և եթե 20֊րդ դարասկզբի հայ հեղափոխական շարժումներին պետք է մեղադրել, ապա Հակոբյանի մեղադրանքի ճիշտ հակառակում, այն բանում որ «Արևմտյան Հայաստանը» լավ չեն պահանջել, այսինքն, արդյունավետ չեն կարողացել դիմադրել Օսմայան կայսրությանը։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Թաթուլ Հակոբյան Հայոց Ցեղասպանություն Թուրքիա արևմտյան Հայաստան Հայաստան

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին