f

Անկախ

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության ծրագիրը. ուղիղ


Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 26-ին, քննարկում է Կառավարության ծրագիրը։ Նախօրեին նիստն ավարտվել էր մտքերի փոխանակության ժամանակ։ Այսօր ելույթ կունենան եւս չորս պատգամավորներ, ելույթներով հանդես կգան խմբակցությունների ղեկավարները, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա եզրափակիչ խոսքով եւ տեղի կունենա քվերակություն։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով  օգոստոսի 24-ին, գումարվել էր Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը:

Նշենք, որ նախորդ երկու օրերն Ազգային ժողովում անցել են լարված մթնոլորտում։ Նախ քննարկման առաջին օրը միջադեպ է տեղի ունեցել իշխող եւ  ընդդիմադիր ուժերի պատգամավորների եւ ՊՊԾ աշխատակիցների  միջեւ։ Քաշքշուկի հետեւանքով վնասվածքներ են ստացել  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ու «Հայաստան» խմբակցության անդամ  Արծվիկ Մինասյանը։

Իսկ երեկ՝ օգոստոսի 25-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ելույթի ժամանակ նշել էր, թե այն Պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից քաղաքացի է ազատվել, հայրենիքի դավաճաններ են։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղից արձագանքել էր, որ Սարգսյանն է հայրենիքի դավաճանը եւ իր սեղանին դրված շիշը նետել նրա ուղղությամբ։ Դրանից հետո իշխող ուժի պատգամավորները որպես պատասխան եւս շշեր էին նետեցել ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ։

Հայտարարված ընդմիջումից հետո իրավիճակը կրկին լարվել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ընթացքում։ Իշխանական պատգամավորները տեղից արձագանքել էին Հակոբյանին, ապա Վահագն Ալեքսանյանը, Հայկ Սարգսյանը եւ Վահե Ղալումյանը հարվածներ էին հասցրել Վահե Հակոբյանին։

Հայաստան Ազգային ժողով

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին