f

Անկախ

Ոմն ՔՊ-ական հարվածեց ուղիղ աչքիս, որից հետո մի որոշ ժամանակով կորցրեցի տեսողությունս. Նազարյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին


Ոմն ՔՊ-ական հարվածեց ուղիղ աչքիս, որից անմիջապես հետո մի որոշ ժամանակով կորցրեցի տեսողությունս. հետաքրքիր է, որ այդ հարվածող ՔՊ-ական թալիբանը տեսավ, որ ես ընդամենը փորձում եմ դադարեցնել ծեծկռտուքը։ Այս մասին հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Նա այդ միջադեպի առնչությամբ, մասնավորապես, գրել է.

«Ի՞նչ կատարվեց Ազգային ժողովում

Տասնյակ  զանգեր, հաղորդագրություններ եմ ստանում հերոս տղերքի ծնողներից, ընկերներից, լրագրողներից, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներից,  որոնք հետաքրքրվում են իմ առողջությամբ եւ ցանկանում իմանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել Ազգային ժողովում:

Միանգամից ասեմ, որ հետազոտությունը Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ցույց տվեց, որ առանձնապես լուրջ խնդիր չկա, եւ երկու-երեք օրվա ընթացքում կապաքինվեմ:

Շնորհակալություն Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավարությանն ու բուժանձնակազմին հոգատար վերաբերմունքի եւ պրոֆեսիոնալ բուժօգնության համար:

Իսկ հիմա այն մասին, թե ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում: Ես արդեն տեղեկացրել էի, որ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ  նիստերի դահլիճում չեմ լինելու, սակայն այսօր, երբ հասկացա, որ բախում է տեղի ունենում, շտապեցի այնտեղ: Առաջին պատկերը որ տեսա, բորենիների նման չորս-հինգ ՔՊ-ական ընկել էին Արթուր Ղազինյանի վրա եւ հարվածում էին նրա գլխին եւ մարմնի տարբեր մասերին: Հարվածում էին այնպես, կարծես հենց նոր իրենց ձեռքն էին ընկել Ալիեւն ու Էրդողանը: Ակնհայտ էր, որ պարագլխից ունեին հրահանգ՝ փոքր խմբերով հարձակվել նախապես որոշված թիրախների վրա։ Ինչեւէ։

Միանգամից աչքի զարնեց, որ նրանց մեջ է ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ Պատկերացնո՞ւմ եք, առողջապահության նախարարը, մասնագիտությամբ բժիշկ,  թալիբանի էնտուզիազմով մարդ է ծեծում։ Ի դեպ, Արսեն Թորոսյանը, որքան հիշում եմ, բանակից ազատվել էր իբր առողջական խնդիրների պատճառով, բայց լավ էլ հարձակվում էր խաղաղ կանգնած գործընկերոջ վրա, ձեռքերով հարվածում եւ քացիներ տալիս։

Միանգամից նետվեցի դեպի նա եւ մի կերպ, բավական կոպտորեն նրան հեռացրի Արթուր Ղազինյանից, որից հետո որոշեցի հետ վերադառնալ դեպի Ղազինյանը, որ նրանից պոկեմ նաեւ մյուսներին, հենց այդ ժամանակ ոմն ՔՊ-ական հարվածեց ուղիղ աչքիս, որից անմիջապես հետո մի որոշ ժամանակով կորցրեցի տեսողությունս: Հետաքրքիր է, որ այդ հարվածող ՔՊ-ական թալիբանը տեսավ, որ ես ընդամենը փորձում եմ դադարեցնել ծեծկռտուքը։

Հարկ եմ համարում հատուկ ընդգծել, որ այդ պահին նկատեցի, որ մի քանի ՔՊ-ական, ինչպես նաեւ մոտակայքում գտնվեղ ՊՊԾ բարձրաստիճան սպան շրջվեցին դեպի այդ ոմն ՔՊ-ականը եւ ասելով՝ արա, դու աննորմա՞լ ես, այս ի՞նչ արիր, նրան հեռացրին դեպքի վայրից:

Վնասվածքս ակնհայտ էր եւ հենց ԱԺ բուժմասից հրավիրեցին շտապ օգնության բրիգադին:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այդ պահին իմ կողքին էին, ովքեր անդադար զանգում եւ հետաքրքրվում էին իմ վիճակով, անկախ նրանց քաղաքական հայացքներից եւ քաղաքական ուժի պատկանելիությունից:

Իսկ մնացածը հետո: Շատ ասելիք եւ անելիք կա: Ակնհայտ էր, որ այս ամենի կազմակերպիչը՝ նրանց պարագլուխն է, որը թիկնապահների զորքով շրջապատված հանգիստ հետեւում էր ամոթալի գործողություններին»։

Հայաստան Ազգային ժողով Գեղամ Նազարյան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին