f

Անկախ

Հայկ Սարգսյանը բանակում ծառայել է արտոնյալ պայմաններում. ում միջնորդությամբ, ում օրոք. ArmLur.am


ArmLur.am-ը գրում է. «Երեկ Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձավ բանակից ազատվածներին՝ հայտնելով, որ այն նախարարները, ում օրոք մարդիկ փողով ազատվել են բանակից, դավաճաններ են: Արդյունքում, նրա եւ Սեյրան Օհանյանի միջեւ միջադեպ տեղի ունեցավ: ArmLur.am-ը փորձել է հետաքննություն իրականացնել եւ հասկանալ, թե Հայկ Սարգսյանը ծառայե՞լ է Հայոց բանակում, թե՞ ոչ: Եթե այո, ապա որտեղ է ծառայել եւ ինչ հանգամանքներում:

ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Հայկ Սարգսյանի ծառայության մասին: Մասնավորապես՝ կայքին հասած տեղեկությունների համաձայն, Հայկ Սարգսյանը բավականին արտոնյալ պայմաններում է ծառայել հայկական բանակում: Նա իր ծառայությունն իրականացրել է զինվորական դատախազության Գորիսի կայազորի վարչական շենքում, որը ըստ էության բուն զինվորական ծառայության հետ կապ չունի: Այդ ստորաբաժանումներում ծառայության են անցնում հայտնի հայրիկների կամ լավ միջնորդներ ունեցող անձինք: Ավելին՝ գիշերը զինվորները հիմնականում տուն են գնացել, առավոտյան կայազորի պաշտոնյաները տարել են իրենց հետ ծառայության՝ վարչական շենքում:

Եվ ահա ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Հայկ Սարգսյանի համար միջնորդել է ներկայումս սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը: Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել անձամբ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանից: Ի պատասխան, նա հայտնել է. «Հայկ Սարգսյանի բանակում ծառայելու ժամանակահատվածում ես աշխատել ու ապրել եմ Ռուսաստանի դաշնությունում եւ Հայաստան եմ վերադարձել 2018 թվականի հեղափոխությունից հետո: Որեւէ առնչություն չեմ ունեցել Հայկ Սարգսյանի բանակի ծառայության կազմակերպման գործընթացի հետ»:

Ուսումնասիրելով Շատվորյանի աշխատանքային գործունեւթյունը նա 2013 – 2017թթ եղել է «Բոնի Ֆրի» ՍՊԸ հիմնադիր տնօրեն:

Հավելենք, որ Հայկ Սարգսյանի արտոնյալ ծառայությունն իրականացվել է ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանի օրոք:

Ի դեպ, Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, բանակում չի ծառայել, իսկ թե ում միջնորդությամբ չի ծառայել, եւս կասկածի տեղիք է տալիս»։

Հայաստան Հայկ Սարգսյան Սեյրան Օհանյան Գևորգ Կոստանյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին