f

Անկախ

Կարեն Թռչունյան. «Բարձրագույն կրթության հետազոտահենք մոդելի ներդրումը պետք է սկսվի բակալավրից»


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) հետ աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել է ոլորտում հետազոտական բաղադրիչի բարելավման խնդիրը: 

Նախարարի տեղակալը կարևորել է բարձրագույն ուսումնական հաստատություններում հետազոտահենք կրթության մոդելի ներդրումը` նշելով, որ նախարարությունը մեթոդաբանության մշակման հարցում ակնկալում է փորձագետների աջակցությունը: Որպես կրթության քաղաքականությունը մշակող կառույց`  նախարարությունը փորձագետներին առաջարկել է ուսումնասիրություն իրականացնել` կատարելով իրավիճակի գնահատում, քարտեզագրում, խնդիրների վերհանում, հաջորդաբար նաև սահմանելով թիրախը ներկայացնել լուծման  առաջարկներ և գործողությունների ճանապարհային քարտեզ: Բուհերի գործունեության արդյունավետ գնահատման նպատակով առաջնային է նաև կատարողականի հիմնական ցուցանիշների առաջարկի մշակումը: Այս առումով կարևորվել է հատկապես հաշվետվողականության բարձրացումը, բուհերում ժամանակակից և մրցունակ մասնագիտական կրթական ծրագրերի մշակումն ու ներդրումը:

«Բարձրագույն մասնագիտական կրթության պահանջները փոխվում են, և նախորդ դարի 80-ական թվականների մեթոդաբանությունը, որով հաճախ առաջնորդվում են մեր բուհերը, պետք է փոխվի: Լայնորեն կիրառվող դասական դասախոսության փորձը, անշուշտ, չի կարող վերանալ, սակայն պետք է վերլուծել, ապա նաև վերանայել կրթական ծրագրերում դրանց տոկոսային ծավալի հարցը` պայմանավորված հիմնարար, հումանիտար և այլ ուղղվածությունների առանձնահատկություններով»,- քննարկման ընթացքում նշել է փոխնախարարը` շեշտելով, որ հետազոտահենք կրթությունը պետք է ներդրվի բարձրագույն կրթության առաջին աստիճանից` բակալավրից սկսած` հաշվի առնելով նաև միջազգային առաջավոր փորձը:   

Կարեն Թռչունյանը նշել է, որ փորձագետների առաջարկները հետագայում պետք է քննարկվեն նաև բուհերի ներկայացուցիչների հետ:

Խոսելով բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատությունների մասին` ԿԳՄՍ նախարարի տեղակալն առավել կարևոր է համարել կրթության որակի հարցը: Նրա խոսքով՝ պետության համար առաջնայինը կրթության որակի հարցն է, որը պետք է դրվի նաև պետական պատվերի ձևավորման հիմքում:

Քննարկման ընթացքում փորձագետները ներկայացրել են իրենց մոտեցումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության շրջանակում հետագա հանդիպումների և աշխատանքային ձևաչափի վերաբերյալ: 

Նշենք, որ Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբը գործում է 2008 թվականից` Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի աջակցությամբ: Ներկա խումբը ձևավորվել է 2018 թ. նոյեմբերին` ԿԳՄՍ նախարարության համաձայնությամբ:

ՀՀ ԿԳՄՍ Կարեն Թռչունյան

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին