f

Անկախ

Որոտան, Դավիթ Բեկ գյուղերի կողմից ճանապարհները շարունակում են երկկողմանի փակ մնալ, իսկ այլընտրանքային ճանապարհի համար ամենագնաց մեքենաներ են պետք, անմխիթար վիճակում է. Բարձրավանի գյուղապետ


Ճանապարհը փակ է Շուռնուխից քիչ այնկողմ  գտնվող Չայզամի գյուղի, ինչպես նաև Որոտան և Դավիթ Բեկ գյուղերի  կողմից։ Գորիսից Կապան և Կապանից Գորիս գնալ այս պահին հնարավոր չէ, երկկողմանի փակ է։ Այս մասին Tert-am-ի հետ զրույցում ասաց Բարձրավան գյուղի գյուղապետ Օնիկ Ավագյանը։

Վերջինս նշեց, որ այս պահին միակ այլընտրանքային ճանապարհը Աղվանի գյուղով տանող ճանապարհն է, որը, սակայն, այս պահին անմխիթար վիճակում է։ «Սովորական մեքենայով հնարավոր չէ երթևեկել այս ճանապարհով, երեւի ամենագնացներ են պետք այդ ճանապարհով անցնելու համար։ Մեր գյուղում խուճապ չկա, բայց անհանգստություն, բնականաբար, կա»։

Ավագյանը նշեց, որ երեկ արգելափակված մեքենաների համար ռուսների միջամտությամբ ճանապարհը բացել են, որից հետո կրկին փակել։ «Ադրբեջանցիների հետ այս պահին բանակցում են մեր սահմանապահները և ռուսները»։

Հարցին՝ տեղյա՞կ է` Ռուստամ Մուրադովը նույնպե՞ս այնտեղ է, Ավագյանը նշեց, որ տեղեկություն չունի այդ մասին։ Մենք զրուցեցինք նաև Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի հետ, ով ևս նշեց, որ ճանապարհը շարունակվում է երկկողմանի փակ մնալ։

«Գորիս-Կապան ճանապարհը  չի շահագործվում, ոչ մի տրանսպորտային միջոց չի անցնում։ Ես փորձեցի մոտենալ մեր սահմանապահ զորքին ինֆորմացիա իմանալու համար, սակայն թույլ չտվեցին` ավելորդ լարվածություն չստեղծելու համար»։

Հարցին՝ ի՞նչ իրավիճակ է Շուռնուխում, Արշակյանը նշեց, որ գյուղում այս պահին իրավիճակը հանգիստ է։ «Սահմանապահները հսկում են իրավիճակը,  ինքս էլ այս պահին փորձում եմ որևէ նոր ինֆորմացիա իմանալ իրավիճակի մասին»,- ասաց Հակոբ Արշակյանը։

Սյունիքի մարզ

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին