f

Անկախ

Վանում բնակվող հայ կինն այցելել է ավերված հայկական գերեզմանոց և վերաթաղել հանգուցյալների ոսկորները


Թուրքերը Վանի Տուշպա գավառին ենթակա և Լեզք անվամբ հայտնի Քալեջիք թաղամասում հայկական գերեզմանոց էին ավերել, ինչի հետևանքով դուրս էին հանվել հանգուցյալների ոսկորները։ Վանում բնակություն հաստատած Գայանե Գևորգյանն այցելել է հիշյալ գերեզմանատուն և արտասվելով վերաթաղել հանգուցյալների ոսկորները։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Ըստ աղբյուրի՝ Գայանե Գևորգյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ցեղասպանության ժամանակաշրջանում գաղթել հարկադրված հայերի գերեզմանները ևս ցանկանում են վերացնել և հավելել․ «Բազմաթիվ հայեր դեռ իրենց պապերի գերեզմաններն են որոնում։ (…) Գոնե հանգուցյալների հանդեպ հարգալից լինեն»։

Տիկին Գևորգյանը «Մեզոպոտամիա» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նաև նշել է, որ թուրքական իշխանությունները պատրաստվում են հայկական գերեզմանոցի տարածքում բնակելի տներ կառուցել, ինչն անթույլատրելի է:

«Ներսս տակնուվրա է լինում։ Նույն բանը կատարվում է Ադրբեջանում հայկական գերեզմանների նկատմամբ։ Վանի բնակիչներից խնդրում եմ, որ այլևս չփորեն գերեզմաններն ու եկեղեցիները։ Թող դրանք կանգուն մնան, որ հայերը վրաները մի մոմ վառեն, աղոթք անեն, այցելեն այդ վայրերը։ Այս ամենը շատ ցավալի է։ Երբեք չեմ մոռանա։ Տեսա, թե ինչպես են առաջին անգամ մեքենաներով քանդում գերեզմանոցը, և այդ տեսարանն ինձ մեծ ցավ պատճառեց։ Ուզում եմ հարցս ուղղել այս որոշումը կայացրած անձանց․ եթե ձեր գերեզմանը լիներ, ինչպե՞ս կարձագանքեիք»,-հայտարարել է Գայանե Գեւորգյանը։

արևմտյան Հայաստան Թուրքիա մամուլի տեսություն հայկական գերեզման

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին